Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած առկա տեսագրությանը՝ «Անալիտիկի» տնօրենը» չի ընդունում մեղադրանքը. «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2016 10:55

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ «analitik.am» կայքի տնօրեն, խմբագիր Անի Հովհաննիսյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Երեկ կեսօրին ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Եդիգարյանը, որի ետնանկարին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության «լոգոն» է, տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Անի Հովհաննիսյանը պայմանավորվում «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչի հետ՝ նրանից գումար վերցնելու համար։

Տեսանյութում պատգամավորի ներկայացուցիչը Անիին ասում է, որ պատգամավորի ցանկությունն այն է, որ նա իրականությանը չհամապատասխանող ոչինչ չգրի. «Հիմա դուք էլ իր հետ որոշակի բաներ խոսել եք… դու ինձ ասում ես օր, ժամ եւ տեղ, որտեղ ուզում ես»,- տեսանյութում Անիին դիմելով ասում է ներկայացուցիչը։

Սրան ի պատասխան Անին ասում է, որ մարդ կուղարկի. «Վաղը կզանգի քեզ Վարդուհին ու արդեն սաղ կասի քեզ՝ երբ, ոնց, որտեղ։ Մինչեւ ամսի հինգն ա ընդհանրապես լինում»։ Պատգամավորի ներկայացուցիչի դիտարկմանը, որ Ուրիխանյանն իրեն ասել է, որ «300 հազար պետք է տա», Անին դրական պատասխան է տալիս։

https://www.youtube.com/watch?v=ch-mnnFkSC0

Հետաքրքիր է, որ այս ֆոնին մայիսի 6-ից կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Նախօրեին նրա պաշտպանությունը ստանձնեց «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը՝ այսինքն նրան պաշտպանում է երեք պաշտպան։ Պաշտպաններից Սուսաննա Կարապետյանը երեկ մինչ տեսանյութի հրապարակումը պատասխանեց սույն քրեական գործի հետ կապված մի քանի հարցերին։

Դուք տեղյա՞կ եք, թե ինչու պատգամավորը այս գործով նշեց հենց Վանոյի Արտակի անունը։

– Ինձ համար էլ է սենսացիա նրա հայտարարության  մեջ  Վանոյի

անունը հնչեցնել եւ Վանոյի Արտակ անունը հնչեցնել, այն առումով, որ բոլորս էլ պատգամավորից սպասում էինք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ լսել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031