Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերի ներկայացուցիչը՝ լազերային կուրացնող սարքի մասին. «Հայոց աշխարհ»

Մայիս 19,2016 08:28

«Հայոց աշխարհի» զրուցակիցն է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ ԱՐԱՄ ՍԱՅԱԴՅԱՆԸ

  -Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:

-Լազերային կուրացման սարքը նախագծվել եւ ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են եւ օգտագործվում են հակընդդեմ:

Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարեւորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:

…. Այս սարքի վրա աշխատելով՝ պարզապես փորձեցինք աշխարհի նմանատիպ լավագույն սարքերի նմուշների վերաբերյալ մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա վերարտադրել այն, ինչը մեզ մոտ բավական լավ ստացվեց: Ինչպես ասում են՝ սա առաջին ծիծեռնակն է: Այն դեռ ունի զարգացման միտումներ, տարբեր մտքեր են առաջանում, թե ինչպես ավելի կատարելագործել սարքը, բայց ներկա վիճակում էլ այն կարող է հանգիստ կատարել մարտական խնդիրները:

Եթե հակառակորդը բացահայտի մեր սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում սարքը օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետեւ նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը իր միջոցներով դուրս է նայում: Եթե խփեն՝ խփելու են սարքին, իսկ օպերատորը չի վնասվի:

   -Որքա՞ն ժամանակ եք աշխատել այս սարքի վրա եւ ի՞նչ այլ նախագծերի վրա եք աշխատում այժմ:

-Սարքի վրա մասնագետներն աշխատել են տարի կամ տարիուկես:

Աշխատում ենք ռադիոէլեկտրոնային ճնշման կայանների նախագծման եւ փորձանմուշների պատրաստման եւ արտադրության վրա: Այս համակարգերը պայքարում են հակառակորդի կապի ղեկավարման համակարգերը ապակազմալուծելու ուղղությամբ: Պատերազմի ժամանակ որքան էլ նորագույն զինտեխնիկա ունենա հակառակորդը, եթե չի կարողանում իր որոշումը ճիշտ ժամանակին հասցնել կատարողին, ուրեմն ինքը պարտվեց: Պատերազմը դինամիկ է, ու եթե որոշումը տեղ հասավ հինգ րոպե ուշացումով, ապա այդ նպատակակետը կարող է արդեն ոչնչացված լինել:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վարպետ says:

    Լավ է, շատ-շատ լավ գործ է, սակայն երեւի կարիք չկար նույնիսկ այսքանը հրապարակելու: Գաղափարն իսկ արդեն հերիք է որպիսզի հակառակորդ մասնագետները (եւ ոչ միայն) սկսեն մտածել հակնդեմ միջոցի մասին: Ավելի գործուն կլիներ արտադրվեր մի որոշ քանակ, տեղադրվեր ու գործի մեջ դրվեր միայն ամենապատեհ պահին, որպիսզի հակառակորդին մեծ վնաս պատճառվեր ու խուճապ առաջացներ: Բայց, – ոնց գիտեք! Իմ կողմից մի պստիկ գաղափար հուշեմ (գուցե օգտակար լինի) – ճառագայթիչ սարքը նույնիսկ հարկավոր չէ դուրս հանել, այլ միայն մի պստլիկ անդրադարձիչ հայելի, 2 – առանցքով պտտվող, էնկոդեր-սերվոմոտորչիկով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031