Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշի ավելացումից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ խուսափել ինսուլինի մշտական ավելցուկից

Մայիս 19,2016 14:30

Արյան մեջ շաքարի պարունակությունը հենց այնպես չի բարձրանում, այլ որոշակի այնպիսի սննդամթերք ուտելուց հետո, որոնք արյան մեջ շաքարի պարունակությունը կտրուկ բարձրացնում են, ինչպես սպիտակ շաքարը, գարեջուրը, կարտոֆիլը եւ սպիտակ ալյուրը:

Օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակի տիպական ախտանիշներն են՝

– հոգնածությունը եւ աշխատունակության անկումները,

– գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը,

– անհամբերությունը, վախը,

– հաճախակի հորանջելը եւ կենտրոնանալու թուլությունը,

– գլխացավերը, չափազանց քրտնելը, խոնավ ձեռքերը,

– մասնագիտական սահմանափակ աշխատունակությունը,

– վատ մարսողությունը, սրտխառնուքը եւ արտասանական դժվարությունները:

Արյան մեջ շաքարի պարունակությունն արագորեն բարձրացնում են կեքսերը, լիմոնադը, կարտոֆիլի չիպսերը եւ կոֆեին պարունակող խմիչքները, քանի որ կոֆեինը նպաստում է, որ օրգանիզմում էներգիայի պաշարները վերածվեն շաքարի:

Ինսուլինը մեր օրգանիզմում կարեւոր հորմոն է, որն արտադրում է ենթաստամոքսագեղձը: Այն կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների եւ ճարպերի փոխանակությունը:  Ինսուլինն արյան մեջ ավելորդ շաքարը տարալուծում եւ արյան մեջ շաքարի պարունակությունը պահպանում է չափավոր: Մեծացնում է բոլոր տեսակի մկանային եւ ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը գլյուկոզի նկատմամբ, ուժեղացնում է բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը, լյարդում եւ մկաններում խթանում է գլյուկոզից գլիկոգենի առաջացումը: Հաշվի առնելով ինսուլինի հզոր անաբոլիկ ազդեցությունը սպիտակուցների վրա, այն որպես բաղադրիչ ավելացնում են սպորտով զբաղվողների հավելյալ սննդակարգում:

8-1-2

Ինսուլինը չի ազդում միայն լյարդի եւ նյարդային բջիջների թափանցելիության վրա: Լյարդի բջիջների թաղանթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհրաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար: Լյարդը համարվում է գլյուկոզի կարեւորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում:

Առողջ ենթաստամոքսագեղձը սովորաբար արտադրում է այնքան ինսուլին, որքան անհրաժեշտ է: Այդ սովորական մեխանիզմը խոչընդոտում է ճարպերի կուտակմանը: Ինսուլինի շնորհիվ արյան մեջ եղած ավելորդ շաքարը տրամադրում է օրգանիզմին իբրեւ արագ օգտագործվող էներգիա՝ առանց գիրանալու:

Շաքարախտով հիվանդների մոտ այդ մեխանիզմը խախտված է: Այդ պատճառով նրանք ստիպված են ընդունել սինթետիկ ինսուլին եւ պահել որոշակի դիետա՝ արյան շաքարը հավասարակշռությունից դուրս չբերելու համար:

Եթե շաքարախտով տառապող հիվանդների մոտ ենթաստամոքսագեղձը քիչ ինսուլին է արտադրում, ապա գեր մարդկանց մոտ ենթաստամոքսագեձը արտադրում է ավելի շատ ինսուլին, քան անհրաժեշտ է արյան շաքարի քանակը կարգավորելու համար, ինչը նշանակում է ինսուլինի գերքանակությունը օրգանիզմում:

Ինչպես ցույց են տալիս բժշկական հետազոտությունները, ինսուլինի ավելցուկի պատճառով, օրգանիզմը չի այրում սննդի հետ ընդունած ճարպերը եւ կուտակում է այդ:

Անհրաժեշտ է հիշել նաեւ, որ քաշի ավելացումից խուսափելու համար անհրաժեշտ է  խուսափել ինսուլինի մշտական ավելցուկից:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031