Հոգնածությունը վատ է անդրադառնում դեմքի մաշկին եւ երբեմն ստեղծում ոչ էսթետիկ վիճակ: Օրվա ընթացքում 3 վայրկյանն էլ բավարար է դեմքի հոգնած գծերը անհետացնելու համար: Բավական է տիրապիտել մերսման մի շարք կանոնների եւ դուք հեշտությամբ ձեր դեմքը կազատեք հոգնության հետեւանքներից:
Երկու ձեռքերով ծածկել դեմքը, ապա ափերը իրարից հեռացնել դեպի ականջները: Ցուցամատով եւ բութ մատով բռնել հոնքերի վերջավորությունները, մեղմորեն սեղմել, քիչ-քիչ ուղղելով դեպի քունքերը:
Ցուցամատները տեղավորել աչքերի ներքեւի ծայրերի վրա, ապա թեթեւակի ճնշումներով մատները ուղղել մինչեւ արտաքին ծայրերը:
Ցուցամատները ճակատի երկու կողմերի վրա տեղավորել եւ ճնշել, այս դիրքով մնալ 1 րոպե, դադար առնել, ապա կրկնել 5 անգամ:
Ձուցամատով մերսել հոնքերի միջեւ գտնվող հատվածը՝ շուրջ 1 րոպե: Ցուցամատով ճնշել ականջների զույգ փոսիկների վրա, այդ դիրքով մնալ 1-2 րոպե:
Մատները տեղավորել քունքերի վրա եւ 5 թեթեւ ճնշումներ կատարել: Ապա նույն ձեւով ճնշելով՝ մատները սահեցնել մինչեւ ծնոտը:
Երկու ձեռքերը ծոծրակի վերի երկու կողմերի վրա տեղավորել, թեթեւ ճնշումներ անելով քիչ-քիչ բարձրացնել դեպի ականջները, ապա վերադառնալ նախկին դիրքին:
Եթե աչքերի տակ պարկեր են գոյացել, դրանց վրա 15 րոպե պահել հում կարտոֆիլի բարակ շերտեր եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութից պատրաստած քսուք, ապա լվանալ գոլ ջրով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.05.2016