«Այն կարծիքին եմ, որ մեր հիմնական խնդիրն այսօր պետք է լինի Հայաստանի տնտեսության իրական հատվածի՝ արդյունաբերության վերաբերյալ լուրջ մոտեցում ցուցաբերելը: Օրինակ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է նոր հայեցակարգ մշակել արդյունաբերության ոլորտին վերաբերող, նախորդ հայեցակարգը 2011 թվականի դեկտեմբերի 15-ին է ընդունվել, որը շատ արդյունավետ է եղել ու շրջադարձային նշանակություն է ունեցել արդյունաբերության զարգացման հարցում:
Ինչով էր շրջադարձային՝ առաջին անգամ պետությունը կանգնեց արդյունաբերողի կողքին, ստեղծվեց արդյունաբերության աջակցման հիմնադրամ, բյուջեից առաջին անգամ 300 միլիոն դրամ հատկացվեց, որ այդ միջոցներով ստեղծվի հիմնադրամ, աշխատակազմ, որ օգնեն տեղական արտադրողներին իրենց ապրանքների համար ցուցահանդես կազմակերպել, հավաստագրերի հարցում օժանդակել ու սուբսիդավորել այն վարկերը, որոնք որ տնտեսվարողները կարող են վերցնել արդյունաբերության աջակցման հիմնադրամից:
Կառավարությունն այն նախանցած տարի վերակազմավորեց որպես Հայաստանի զարգացման հիմնադրամ եւ անցած տարի 2, 1 միլիարդ դրամ 16 կազմակերպությունների վարկ տրվեց, որից 103 միլիոն դրամը կառավարությունը երեք տոկոսի չափով սուբսիդավորեց: Հիմա խնդիր ենք դնում, որ այդ գործառույթն ավելի արդյունավետ դարձնելու համար հինգ տոկոսի հասցնել սուբսիդավորման տոկոսադրույքը երեքի փոխարեն»,- առաջարկում է Վազգեն Սաֆարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ձեր նշած այդ շրջադարձը չի զգացվում ոչ մի մակարդակում: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցույց տալ տվյալ հիմնախնդրի լուծմանը` նախօրոք որոշելով պետության զարգացման հնարավոր գերակա ուղղությունները: Իսկ ՀԽ անդեմ, անսկզբունք և մեր երկրի համար աննպատակ մարմին է: Այդ ուղղությամբ ծախսվող միջոցները արդարացված չեն…