Մայիսի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 148 հասցեի մոտ, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, գողացել են «Սանիտեկ» ընկերությանը պատկանող 6 աղբաման` պատճառելով 180.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՃՈ ծառայողները նույն օրը, ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Թաիրով 14 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն