Իրանի հեղափոխական գվարդիան, որը պատասխանատու է երկրում տեղի մշակույթի և այլ երկրների ազդեցության վերահսկողության համար, համացանցի աստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել է Միացյալ Նահանգների գաղտնի գործակալ լինելու մեջ:
Իրանի հեղափոխական գվարդիայի Կազմակերպված կիբերտարածության հանցանքների բաժնի խոսնակ Մոսթաֆա Ալիզադեն Քիմ Քարդաշյանին մեղադրել է «Instagram» սոցիալական կայքի համար աշխատելու մեջ, ըստ ում, նրանք նշանակետի տակ են առել երիտասարդ կանանց և ազգաբնակչությանը, փորձելով նրանց մեջ մահմեդական կրոնի օրենքներին դեմ հանդիսացող ապրելակերպ քարոզել:
Մոսթաֆա Ալիզադեի խոսքերով, Քարդաշյանը նորաձեւության հայտնի մոդել է, և «Instagram»-ի գործադիր տնօրենը իբր ասել է նրան, որ նրա նկարները պետք է տեսանելի լինեն Իրանի բնակչությանը: Նրա կարծիքով, խոսքը մեծ գումարների մասին է և իրենք այս հարցը շատ լուրջ են ընդունում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում