Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ որ ցանկանա

Մայիս 18,2016 20:07

Ազգային ժողովում մայիսի 18-ին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ Վրաստանում բենզինի, դիզվառելիքի գինը 40 անգամ ցածր է, քան Հայաստանում: Նա վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց բացատրել, թե դա ինչո՞վ է պայմանավորված:

Վարչապետը պատասխանեց, որ իրենք օրենքով ոչ մեկին մենաշնորհ չեն տվել, դա տնտեսական գործունեության արդյունքում է ձեւավորվել: Նա նշեց, որ հետեւողական են լինելու եւ ամեն ինչ անելու են, որ գների նվազման երեւույթ սկսի: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Վրաստանի հետ համադրելիս պետք է նկատի ունենալ, որ Փոթիից բեռների տեղափոխումը Հայաստան, հավասար է Եվրոպայից կամ Չինաստանից այդ ապրանքը մինչեւ Փոթի տեղափոխելու գնին:

«Որ ասում են, շաքարավազը մենաշնորհ է, այլ տեսակի սնունդները մենաշնորհ է, հիմա ես եւս մեկ անգամ հայտարարում եմ, յուրաքանչյուր գործարար, որը ցանկություն ունի զբաղվել այդ բիզնեսով, կարող է զբաղվել: Ես լինելու եմ հետեւողական, որեւէ մի գերատեսչության, նախարարության, պատկան մարմինների կողմից առանձնակի մոտեցումներ չեն լինելու: Լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Մենք այս գործընթացին լինելու ենք հետեւողական: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ որ ցանկանա, դա ես հավաստիացնում եմ բոլորին»,- հայտարարեց վարչապետը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031