Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, պետք է մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին». Ալեքսանդր Մանասյան

Մայիս 18,2016 20:00

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ընդհանրապես չպետք է որակվեն որպես բանակցություններ: Դրանք կարող են դիտվել խորհրդակցություն, մտքերի փոխանակում, բայց ոչ բանակցություն»,- նման կարծիք այսօր «Արմենպրես» ակումբում հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով, մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որը վստահություն չի ներշնչում. « Ղարաբաղյան թեմայով չի եղել նույնիսկ մեկ պայմանավորվածություն, փաստաթուղթ, որն Ադրբեջանը պահպաներ, որին նա հետևեր: Չի եղել այդպիսի բան, բոլորը խախտել է»:

Անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան- Ալիեւ  հանդիպման ընթացքում շփման գծում մոնիթորինգի մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ պայմանավորվածությանը՝ պարոն Մանասյանը շարունակեց. «Իհարկե, այդ մեխանիզմների մասին խոսակցությունները դրական են և դեմ Ադրբեջանին: Բայց ասենք, թե ինչ-­որ սարքեր են դրված, և Ադրբեջանի մտքով անցնում է պատերազմ սկսել, նա դա այդ սարքերին նայելո՞ւ է: Իհարկե, ոչ, մեզ ավելի խորքային մշակումներ են պետք, մեզ այլ ուղերձներ են պետք, մեզ ուրիշ ներքին կյանք է պետք, մենք բոլորս պետք է ապրենք որպես բանակ, զինվորի նման…ես մի բանաձև եմ հնչեցրել: Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, նա պետք է մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին: Հակառակ դեպքում այդ դղյակն ո՞ւմ համար է կառուցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031