Ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը պաշտոնապես որակազրկվեց
Հյուսթոնում անցկացված ծանրամարտի աշխարհի վերջին առաջնությունում ռեկորդային արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի գերծանր քաշային Ալեքսեյ Լովչեւը վերջին սերնդի դոպինգ՝ իպամորելին, օգտագործելու համար մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից պաշտոնապես որակազրկվել է չորս տարով: Այդ մասին մարզիկը տեղեկացրել է ТАСС-ին՝ նշելով, որ փաստաթղթերը IWF-ից ստացել է նախորդ օրը:
Դա նշանակում է, որ նույն քաշային կարգում երկամարտի 437 կիլոգրամով չորրորդ տեղը գրաված Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ