Ազգային ժողովում մայիսի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ հազարավոր մարդիկ որպես կամավորներ առաջնագծում են, որոնք ստացել են զենք, սակայն նրանց կարգավիճակը օրենքով պարզ չէ: Նա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե արդյոք ժամանա՞կը չէ, որ այդ խնդիրը կարգավորվի օրենքներում:
Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ սոցիալական ոլորտի հարցերը քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, բացի այդ է խորհրդակցություն են անցկացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների հետ: Այդ հարցերը քննարկվել են, եւ դրանք լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կտարվեն:
«Այն կամավորները, որոնք մարտական գործողությունների ժամանակ զոհվել են կամ վիրավորվել են, այսօր օգտվում են գոյություն ունեցող զինծառայողների սոցիալական պաշտպանության բոլոր օրինական արտոնություններից: Նաեւ համապատասխան որոշում է ընդունվել: Իսկ ինչ մնում է ծառայության հետագա կազմակերպմանը, ապա ծառայությունը եւ աջակցությունը բանակին կամավոր իրավունքի շրջանակներում է, եւ կամավոր են իրենք այնտեղ ընդգրկված եւ ցանկության դեպքում կարող են հետ վերադառնալ: Այս պարագայում բանակի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հետ համագործակցության, փոխադարձ օգնության շրջանակներում համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակին համարժեք որոշումներ ընդունելու համար»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները եւ օրենքի խախտումները քիչ են լինում: Նա հավելեց, որ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է կամավորական ստորաբաժանումների առկայության հարցը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ