Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը ոչ մի տարածք էլ չի օկուպացրել, բայց մենք որքանո՞վ ենք դա կարողանում տեղ հասցնել». Ալեքսանդր Մանասյան

Մայիս 18,2016 19:20

«Տեղեկատվական քաղաքականության նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցումները մեզ մոտ եղել են դեռ 90-­ականներին: Տեղեկատվական քաղաքականության դերը Հայաստանում դեռևս չեն կարևորում Թե տեղեկատվության, թե արտաքին քաղաքական դաշտում քաղաքականությունն իրականացվում է հայեցակարգով: Մեզ պետք է այդ հայեցակարգը, եթե չունենք շատ վատ է»,­- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ նրա, քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե հայ ժողովրդի համախմբման ներուժը, բայց դա չի նշանակում, որ տեղեկատվական պատերազմում դիրքերը պետք է թուլանան. «Միայն տեղեկատվական դաշտում մենք ունեն այդ ազատությունը, որը կարող է այլ դաշտում չունենանք: Իսկ այսօր մենք ի՞նչ ենք անում, մենք տեղեկատվությունից դուրս ենք մղել այն իրական փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է: Ճիշտ այդպես տեղեկատվական դաշտից դուրս է մնացել ադրբեջանահայության խնդիրը: Ադրբեջանցի փախստական, ըստ էության, չկա, կան հայ փախստականներ, որոնց հարցը շրջանցվում է: Ի դեպ, դա արվում է նաև մեր ջանքերով, երբ մենք այն լռության ենք մատնում: Պետք է հստակ հասկանալ մի բան. մենք հակամարտության լեզվի վրա ազդելու հնարավորություններ ունենք: Պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

Տեղեկատվական դաշտի խնդիրներից  քաղաքագետը ներկայացրեց իր արձանագրած վերջին օրինակներից՝ քառօրյա պատերազմում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունից. «Արդեն խոսել ենք  բանավոր համաձայնության մասին, իսկ մամուլը գրում է, որ Ադրբեջանը խախտում է բանավոր համաձայնությունը, և դա այն դեպքում, երբ մենք ունենք Բաքվի ստորագրությամբ փաստաթուղթ, որտեղ խոսվում է հրադադարի մասին: Մենք տեղեկատվական բանաձևերի մշակման մշակույթ չունենք: Մենք չենք կարողանում ճիշտ խոսել: Նույն խնդիրը տարածքների օկուպացման պարագայում է, իրականում նման բան չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031