ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է կորցրած տարածքների մասին Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը:
«Խոսքը գնում է հեկտարի եւ ոչ թե մետրի մասին: Իսկ հեկտարը, գիտեք չէ՞ հարյուրը հարյուրի վրա է, հիմա 800 հեկտարը նշանակում է 200-ը 400-ի վրա: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կորցրել ենք 200 մետր, նկատի ուներ խորությունը: Սրա մասին է խոսքը գնում: Բայց նախագահն այլ բան էլ ասաց, որին պետք է ուշադրություն դարձնենք: Ասաց՝ մեր անվտանգության շերտը կազմում է մոտ 800.000 հեկտար, անշուշտ, զինադադարը կատարվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ, խնդրանքով: Սերժ Սարգսյանը շատ հստակ ասաց՝ կորցրածը հետ վերցնելու խնդիր չկար, բայց կորցրածը ռազմավարական առումով ոչինչ չի տալիս մեզ, բայց վերադարձնելու պարագայում կարող էինք ունենալ օրինակ տասը զոհ: Այդ մի քանի մետրն արժե՞ր այդ զոհերին: Սա քաղաքական լրջագույն որոշում է եղել: Իմաստավորված որոշում, ոչինչ չես զիջել, քո անվտանգությունը մի դույզն անգամ վտանգված չէ, ինչ իմաստ ունի հավելյալ զոհեր տալ: Ես պաշտպանում եմ գլխավոր գերագույն հրամանատարի այդ մոտեցումը»,- Aravot.am-ի հարցին, թե ինչու էր Սերժ Սարգսյանն ավելի վաղ պնդում, որ կորցրածը 200-300 մետրի մասին է, իսկ երեկ արդեն հայտարարեց 800 հեկտար կորուստի մասին, պատասխանեց Խոսրով Հարությունյանը:
Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Հարությունյանը վերլուծեց նաեւ Վիեննայում տեղի ունեցած Ալիեւ- Սարգսյան հանդիպումը, ասաց՝ կարեւոր ձեռքբերումներով հարուստ հանդիպում էր:
Կարդացեք նաև
Ըստ նրա, տարածաշրջանը այդ քառօրյա ռազմական արկածախնդրության պատճառով հայտնվել էր անկանխատեսելի եւ կործանարար զարգացումների շեմին, ու միջազգային հանրությունը փորձեց կանխարգելել հնարավոր բացասական զարգացումները. «Վիեննան սա էր ասում, Վիեննան մեսիջ էր: Վիեննայի այդ հանդիպումը իր արդյունքներով պարտավորեցնող էր կողմերի համար, սա այլ հանդիպում էր, համանախագահողների նախաձեռնած հերթական հանդիպում չէր, սա արտակարգ ու արտահերթ հանդիպում էր: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին հանդիպման ընթացքում կողմերի համար դարձնում են շատ պարտավորեցնող, որեւէ կողմ այս պայմանավորվածություններից դուրս գալու պարագայում պետք է գիտակցի, որ հայտնվելու է ամենաազդեցիկ քաղաքական դերակատարների ճնշումների տակ: Սա կնշանակի ապտակ համանախագահող երկրների քաղաքական ղեկավարներին: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին կարող են հույս ներշնչել, որ կսկսվի հետեւողական քայլերի իրականացում:
Կարող ենք հուսալ, որ այլեւս սառույցը հալվեց, շատ կարեւոր որոշումներ կայացված են, բայց կյանքը ցույց է տալիս, որ, ցավոք, բանակցային մյուս կողմը կարող է մի բան ասել, բոլորովին այլ բան անել»:
Հարցին, թե, այսինքն` անվտանգության երաշխիքներ չկա՞ն, պատգամավորը շարունակեց. «Մեծ հաշվով կան: Այլ հարց է՝ դրվեցին մոնիտորինգի մեխանիզմները, ներդրվեցին հետաքննության գործիքները, ակնհայտ դարձավ ՝ ով է նախահարձակ լինում, ինչ է դրան հետեւելու, սա է կարեւոր: Այս գործիքակազմը ներդնելով՝ ԵԱՀԿ-ն սեղանին դնում է իր քաղաքական վարկի խնդիրը, որովհետեւ վաղը չէ մյուս օրը, եթե Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունները, նորից կրակահերթեր արձակեց, ինչ է հետեւելու դրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այ այ այ, սա որ սկսում է խոսել ջերմությունս միանգամից բարձրանում է: Ինչ էս ամեն տեղ մեջ ընկնում կապավորի նման???
Если турки нарушат перемирие,им за это опять ничего не будет,если начнут войну и возьмут еще что то,опять ничего не будет,если они начнут войну,но у окажется возможность освободит какую-то часть нашей захваченной Родины,очень постараются нас остановить и судья, по тому,как наше руководство пошло на это в апреле,пойдет и тогда сказав,зачем нам лишние жертвы,но эти жертвы мы даем еще больше во время перемирия,так не лучше в бою,чем ни за что?
1.В действительности уступили не 800га, а около 8га (ошибся тот, кто первым назвал эту цифру)
2. Х.Арутюнян по видимому плохо учился в школе, он даже правильно считать не умеет (кусок земли 200х400м всего лишь 8га.
Длина же площади 800га при глубине 200м составит 40км, что очевидно не соответствует действительности.
Ես կարծում էի հարգարժան պարոն Խ. Հաությունյանը միայն քաղաքականությունից լավ չի, պարզվում է թվաբանությունից էլ լավ չի, 800հա-ը 200-ը 400-ի չի, սա 8հա Է,իսկ 800հա-ը 2000-ը 4000-ի վրա Է եւ այն 100 անգամ ավելի մեծ Է,քան պատկերացնում Է պարոն Հաությունյանը:
Ամոթ է, նույնիսկ պարզ հաշվել չգիտեք ու ցանկանում եք պաշտպանել մեր երկրի նախագահին: Ձեր խորհուրդներով Դուք միայն թյուրիմացության մեջ եք գցում նրան: Բայց Ձեր հույսը մի կորցրեք ու երևի կրկին ՀՀԿ-ի ցուցակի մեջ կընդգրկվեք պատգամավոր դառնալու համար: Հո չեք դառնալու “երիտասարդ” թոշակառու: Երկրի նախագահը Ձեր նմանների խորհրդի, պաշտպանության և օգնության կարիքը պետք է չունենա…
Կեցցես ՀՀԿ, ինչ անձնուրաց անդամներ ունես, սրանք երևի իրենց ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերն էլ այսպես հաշվում ու ներկայացնում, որ աչքիս այդպես քիչ են երեվում, բայց դա ոչինչ, պետական բյուջեն էլ են այդպես հաշվում, որ դեռ գործը չսկսած վեռջանում է և հետո սկսում են վարկ փնտրելը, բայց ցավոք էլ տվող չկա, բայց էլի չեն ընկճվում, գիշերը քնում նոր օրենք են մտածում և հաջորդ օրը մերկ ժողովրդի ծակ կոշիկներն են վաճառում և հարցը լուծում են, այստեղ կարևորը հարցը լուծելն է, կոշիկները չի…
Ս. Սարգսյանի վերջին թիվը (800 հա = 8 քառ.կմ = 8 մլն. քառ. մ) ըստ ամենայնի, մոտիկ է իրականությանը: Այդ տվյալը համապատասխանում է նաեւ Ժ. Սեֆիլյանի նշած թվին՝ (մոտ 7 մլն. քառ.մ, միայն Թալիշի կողմը) որը նա բերել էր, հղում կատարելով CNN – ի արբանյակային նկարի վրա (Լրագիր.ամ): Իսկ բեղավոր դեմագոգի անգիտությունն ցցուն է, կարծես մի ժամանակ կառավարություն է ղեկավարել: Այս տեսակետից կարեւոր պետք է համարվի ստուգելու ներկա վարչապետի գիտական ու մասնագիտական ,,բագաժը,,: Մի երկու տարի առաջ, օրինակ, կարեւորագույն մասնագետ-նախարարը, ի զարմանս գիտական աշխարհի, հայտարարեց որ Հելիում գազն այրվում է! Կարծում եմ, մեր երկրին պատուհասած աղետալի վիճակը մեծապես եւ առաջին հերթին ուղղակի հետեւանք է մասնագիտական պիտանիության (проф. пригодность) տարրական չափանիշների բացահայտ արհամարանքի ղեկավարության բարձրագույն էշելոններում: Կարծում եմ խնդիրն իր կարեւորությամբ չի զիջում թալանի եւ կոռուպցիայի վերացման պահանջին: Իսկ որեէ մեկին չի հետաքրքրում արդյոք, թե ովքե՜ր են մեր օրենսդիրները, մինիստրներները, դեսպանները, մարզպետները եւ այլք իրենց կրթական, ինտելեկտուալ ու մասնագիտական իրական ցենզերով (հասկանալի պետք է լինի, որ խոսքն իրենց դիպլոմների մասին չէ:) Հարցն ուսումնասիրելուց հետո երեւի կմնա բացականչել միայն – բա էլ ի՜նչ էիք սպասում հարգելի պարոնայք!
«Խոսքը գնում է հեկտարի եւ ոչ թե մետրի մասին: Իսկ հեկտարը, գիտեք չէ՞ հարյուրը հարյուրի վրա է, հիմա 800 հեկտարը նշանակում է 200-ը 400-ի վրա: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կորցրել ենք 200 մետր, նկատի ուներ խորությունը: Սրա մասին է խոսքը գնում»: 😀 😀 😀
200х400 մետրի դա 8 հեկտար է, այլ ոչ թե 800!!! Իսկ 800 հեկտարը դա 2000х4000 մետրն է , այսինքն 8 քառ. կմ. կամ 8 միլիոն խառծ մետր:
Չգիտեմ թե ով է Խոսրով Հարությունյանը, բայց այս անձը լուրջ խնդիրներ ունի տարրական թվաբանության մեջ:
8 միլիոն քառ. մետր
Այս ձևով էլ երկիր են ղեկավարել, որի պատճառով մեր երկրի կարողությունները անցած քառորդ դարվա ընթացքում ամբողջությամբ փոշիացվել է: Բայց այս անգամ դրան գումարվեց նաև սահմանների զիջումը և ռազմավարական դիրքերի հանձնումը թշնամուն: Հաջորդ սերունդներին ինչ պետք է ասեք… Ժողովուրդի առջև խոսելու տեղ չունեք:
200 x 400 երբեք չի դառնա 800 հեկտար, անգամ թվաբանության մեջ էլ են ուզում խաբել, մի՞թե երրորդ դասարան ավարտած մի լրագրող չկար այնտեղ,։Նախկին վարչապետը պարտավոր չէր իմանալ, նրա նպատակը հիմարացնելն էր
Խոսրով փախար…