Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքների կորստի մասին. «Դժվար թե հնարավոր լինի վերադառնալ մինչև ապրիլի 1-ի իրավիճակին»

Մայիս 18,2016 18:45

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Վիեննայում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը առաջիկա շաբաթների ընթացքում կնվազի: Ըստ նրա՝ հարաբերական հանգստությունը կապված կլինի նաև Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացման հետ:

Անդրադառնալով երկու նախագահների հանդիպման արդյունքներին՝ «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը փաստեց, թե խոսքը  բացառապես վստահության մեխանիզմների ստեղծման մասին է, այլ ոչ թե իրական բանակցային գործընթացի:

Ըստ նրա՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ բանակցել պատերազմի իրական վտանգի պայմաններում, իմաստ չունի: Սերգեյ Մինասյանը, խոսելով Ադրբեջանի ձգտումների մասին, նշեց. «Ադրբեջանն ակնկալում է, որ այս իրադարձություններից հետո ինչ-որ  միակողմանի զիջումների պիտի գնա հայկական կողմը: Սակայն հակառակը՝ Երևանում ու Ստեփանակերտում մտադրություն չունեն գնալու փոխզիջումների»:

Հարցին՝ արդյոք Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը՝  մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում կանխարգելիչ չի՞ լինի ՀՀ-ի համար ետ բերել ապրիլյան պատերազմի օրերին կորցրած տարածքները, պարոն  Մինասյանը պատասխանեց. «Այդ տարածքների առումով, որ միշտ տարբեր թվեր են ասվում, հասկանալի է, քանի որ խոսքը երկու բլուրի մասին է, մեկը Թալիշի ուղղությամբ, մյուսը՝ Հորադիզի: Այնտեղ որոշ հատվածներ անմիջապես վերահսկողության  տակ են գտնվում, որոշները կրակային վերահսկողության տակ են: Այո, ես դժվար թե կարող եմ ակնկալել, որ եթե դա ռազմական առումով տեղի չունեցավ մինչև ապրիլի 5-ը, դժվար թե այս մեխանիզմների առումով հնարավոր լինի մինչև ապրիլի 1-ի իրավիճակին վերադառնալ»:

Պարոն Մինասյանը լուրջ կասկածներ ունի, թե այն հայտարարությունները, որ եղել են Վիեննայում շփման գծի շուրջ մեխանիզմների ստեղծման առումով, լիովին կիրագործվեն: Նա շեշտեց՝ արդեն տեսանք, որ Բաքվից լրիվ այլ մեկնաբանություններ են արվում ու հիշեցրեց այն, ինչ արեց տարիներ առաջ Հեյդար Ալիևը, երբ  Փարիզում մի բան խոստացավ, վերադարձավ Բաքու արեց այլ հայտարարություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031