Արդեն 6 տարի է, հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մայրը չի կարողանում պարզել՝ ով է մեղավոր իր որդու մահվան համար: Վալերի Մուրադյանը մահացել է 2010 թ մարտի 14-ի լույս 15-ի գիշերը: Նրան գտել են կախված վիճակում: Իսկ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով:
«Եթե դիտում ենք այն վարկածը, որ ըստ Քննչական մարմնի ինքնասպանության են հասցրել, պետք է լինի անձ, որը հասցրել է ինքնասպանության: Վերջիվերջո չպե՞տք է գտնվի որեւէ մեկը, ով այս ամենի համար պատասխան տա, եթե գործը լրիվ եւ ամբողջապես քննություն է տարվել»,- այսօր Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
Իսկ նախորդ տարվա վերջին գործի նախաքննությունը կասեցվել է: Տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանը եւ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը դատարանում բողոքարկում են նախաքննական մարմնի որոշումը: Փաստաբանի խոսքերով՝ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցի՝ աթոռի վրայի մատնահետքերը չեն ստուգվել. «Եթե աթոռի վրա լիներ տուժողի մատնահետքը, հիմք կտար եզրակացնելու, որ այդ աթոռը ինքն է բերել եւ ինքնասպանության վարկածը կարող էր ավելի հիմնավորվել, եթե իր մատնահետքերը չլիներ, կհերքվեր»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ