Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հորդորեց դադարեցնել գեներալ Մանվելի շուրջ բոլոր քննարկումները. «Կարծում եմ, մենք սխալ ճանապարհով ենք ընթանում: Կառաջարկեմ դադարեցնել այդ թեմայով զրույցները, մեկնաբանությունները: Մենք շատ ավելի կարեւոր մարտահրավերներ այսօր ունենք: Կարծում եմ, հասարակությանը պետք է համախմբել այդ կարեւոր մարտահրավերներին դիմակայելու համար: Կոնկրետ Մանվել Գրիգորյանի թեման որ շոշափվում է տարբեր շրջանակներում, ես հասկանում եմ, որ ինչ-որ մտահոգություններ կան: Բայց բոլոր դեպքերում ուզում եմ, որ մենք առաջնայինը երկրորդականից զատենք եւ մտածենք մեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ինչ հետեւողական քայլեր ձեռնարկենք»:
Մեր դիտարկմանը, որ հատկապես այս իրավիճակում, երբ մենք զինվորների վրա ենք հենվում ու զինվորներին են հայհոյում, դա չի՞ խոչընդոտի այդ կարեւոր հիմնախնդիրների լուծմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Զինվորների մասին, այո՛, մտահոգվենք, մտահոգվենք այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր անվտանգության ամրապնդմանը, զինվորների սոցիալական պայմանների բարելավմանը, նրանց ծառայության իրականացման համար առավել բարենպաստ պայմաններին»:
Մեր դիտարկմանը, որ հենց զինվորներին պաշտպանելու համար է պետք պատժել, դատապարտել, որ որեւէ մեկը զինվորներին այլեւս չհայհոյի ինչ-որ նեղ ճանապարհի համար, այդ միջադեպերը բացառվեն՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Գիտեք, դեռ հաստատված չէ, թե ինչ է տեղի ունեցել: Տարբեր մեկնաբանություններ են հնչել: Երեկ էլ պարզաբանումներ են տրվել: Քանի դեռ մենք չունենք հավաստի տեղեկություններ, ուղղակի եզրահանգումներ անել, նաեւ տարբեր ուղղություններից դատապարտող հայտարարություններ հնչեցնել, ես կարծում եմ, ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այդպես է լինում, ճիշտը ասելուց վատ եք զգալու: Մանվելին ասեք իմանա, որ հաստատ ինքը լավը չէ այսօրվա կռվող տղեքից ու չփորցվի հաջորդ անգամ նման ձևով իրեն դրսևորի:
Մանվել Գրիգորյանի մասին զրույցները պետք չէ դադարեցնել, այլ պետք է շարունակել և վերջապես եզրակացությունների հանգել, որպեսզի հետագայում բացառվեն նման միջնադարյան մանվել ֆեոդալների գոյությունը։ Հայկական զինված ուժերին վայել չէ ունենալ, թեկուզ զորացրված, Մանվելի նման գեներալ:
արա փոխանակ կարգի հրավիրեք վոհմակով հարձակվելեք ճշտի վրա ճիշտը անմահ է
գնալով վիճակը դուք ավելի եք սրում, ձևի համար մի հհկ-ական չասեց, ցավում եմ միջադեպի համար ու հետագայում խոստանում ենք չի կրկնվի նման բաներ, թե չե գոնկա եք կպել հհկ-ականներով թե ով ավելի կգովաբանի Մանվելին, վերջ տվեք դուք ձեր վտանգավսր խաղին ու ենպես չանեք, որ տղեքը զզվեն թողեն հետ գան
Ախպեր, կարողա ձեր գեներալի գլխին գարչիցա են քսել, ուզում են ուտեն: Եղածն էնա, որ ասելեն թե սալդաթներին ուշունց ա տվել: Բա էտ ինչի մենակ իրան են ասում: Թող ներողություն ասի պրծնենք էս ղալմաղալից, լիքը գործ ունենք: