Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առանձնապես ավել բան չկա». Լոքյանը չի պատրաստվում կրճատումներ անել

Մայիս 18,2016 17:06

Aravot.am-ը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հարցրեց՝ վարչապետի հանձնարարականն https://www.aravot.am/2016/05/12/690879/ ինչպե՞ս է անդրադարձել իր ղեկավարած նախարարության վրա, ի՞նչ կրճատումներ են լինելու նախարարությունում, ի՞նչ տնտեսումներ են անելու:

Նախարարը պատասխանեց. «Մեր ոլորտում առանձնապես ավել բան չկա: Մեր աշխատակազմը շատ փոքր է»:

Մեր հարցին՝ ծառայողական մեքենանե՞րն էլ չեք կրճատելու, գործուղումները՝ նա պատասխանեց. «Հիմա 6 մեքենա ունենք»:

Նախարարն ունի 2 տեղակալ՝ Վաչե Տերտերյանն ու Կարեն Իսախանյանը եւ մեկ խորհրդական՝ Նվեր Հարությունյանը ու մեկ օգնական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հռիփսիմե ջան, երկրի տերերի հետ շփվում ես ու ծախսերի կրճատման հարցերի քննարկմանն ես ներկա լինում: Մի հատ հարցրու, թե էդ ոնց ա, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունը կարողանում ա սպասարկի համ Իտալիային, համ Սան Մարինոյին, համ Մալթային, համ Սլովենիային, բայց չգիտես ինչու, չի կարողանում սպասարկի Վատիկանին, որ գտնվում ա Հռոմում: Ու 2 դեսպան արթնանում են Հռոմում ու ի՞նչ են անում: Թող մեկնումեկը բացատրի հասկանանք: Շնորհակալություն:

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Հարգելի Տիգրան, առաջին հնարավորության դեպքում հարցը կփոխանցեմ իրավասու մարմիններից մեկին: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031