Ծառայողական մեքենաների կրճատում, գործուղումների կրճատում լինելո՞ւ է, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Այսօր ԱԺ-ում մեր այս հարցին նախարար Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Կոնկրետ հարց տվեցիք, ես չեմ կարող պատասխանել, թե կոնկրետ ինչքա՞ն կրճատումներ կլինեն, բայց ասեմ, որ կկրճատվի»:
Մեր հարցին՝ համաձա՞յն եք, որ պետական ապարատն ուռճացված է՝ նախարարը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ էներգետիկայում մենք ունենք ռեսուրսներ, որոնք մոտակա ժամանակներս կկրճատվեն: Հիմա կառուցվածքային փոփոխությունն ենք նայում, չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ փոփոխություններ լինելու են»:
Նա ասաց, որ վարչապետի ասած ժամկետում կհայտնեն կրճատումների մասին:
Լրագրողների հարցին՝ տեղյա՞կ եք, որ բնակիչները բողոքում են գազի հավելագրումներից, ստուգե՞լ եք՝ նախարարը պատասխանեց. «Մենք պայմանավորվածություն ունենք եւ ՀԷՑ-ի հետ, եւ «Գազպրոմ Արմենիայի» հետ, եթե կոնկրետ խնդիրներ կան, հաճույքով կարող ենք լսել, արձանագրել: Տվեք կոնկրետ հասցե, կոնկրետ հավելագրման դեպք, «Գազպրոմի» հետ միասին կվերլուծենք»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ եթե իրենք բողոք ստանան՝ կլուծեն, պատասխանը կտան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ