«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Հին լեզվի նոր պահապանը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ժապավենում ներկայացված է անվանի ակադեմիկոս, հայագետ Սերգեյ Աբրահամյանի անցած ուղին, խորհրդային համահարթեցման պայմաններում հայոց լեզվի պահպանմանն ուղղված նրա ջանքերը:
Սերգեյ Աբրահամյանն այն եզակի գիտնականներից էր, ում հաջողվեց մի քանի համախոհների հետ խորհրդային տարիների արևմտահայոց գրական լեզվի դասագիրք ստեղծել, որը Սփյուռքում մեծ ժողովրդականություն է վայելում են առ օրս:
Սերգեյ Աբրահամյանը մահացավ 2005-ին, նա այս տարի կդառնար 91 տարեկան:
Կարդացեք նաև
www.youtube.com/watch?v=PikieNVdZ_0
Արամ Սարգսյան
ԱՄՆ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի համակարգող