Ուկրաինայի Լվով քաղաքում 2016թ. մայիսի 16-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, որի հետևանքով տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Vesti-ukr.com լրատվական կայքը։
Լվովի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 20-45 տարեկան 20 տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 16-ի սահմաններում՝ Լվովի երկաթուղային կայարանի մոտակա սրճարաններից մեկում։ Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը կրակել է տրավմատիկ զենքից, որի հետևանքով վիրավորվել է մեկ հոգի։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 6 տուժածի, որոնց ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն։ Տեղի ունեցածի առիթով հարուցվել է քրեական գործ։
Դեպքին անդրադարձել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի ղեկավար Ռովշան Տագիևը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր հայերը հարձակում են գործել Լվովի ադրբեջանցիներից մեկին պատկանող խանութի վրա, որի հետևանքով վիրավորվել է 6 ադրբեջանցի։