Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս Բախը չի բացառում Ռուսաստանին Ռիոյի օլիմպիական խաղերից հեռացնելու հավանականությունը

Մայիս 18,2016 15:35

«Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մարզիկների մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին շատ բանով կախված է ՎԱԴԱ-ի հետաքննության արդյունքներից: Եթե կազմակերպված եւ համընդհանուր դոպինգային համակարգի ապացույցներ լինեն, որոնք ընդգրկում են սպորտի մեծ մասը, միջազգային ֆեդերացիաները եւ ՄՕԿ-ը հարկադրված կլինեն կոլեկտիվ կամ անհատական պատասխանատվության դժվար որոշում կայացնել», – գրել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Frankfurter Allgmeine Zeitung-ում տպագրված հոդվածում:

Ավելի վաղ ամերիկյան The New York Times-ը նյութ էր տպագրել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի արտահայտություններով, որոնք հաստատում են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճած ռուսաստանցի առնվազն 15 մարզիկների մասնակցությունը Ռուսաստանի կառավարության դոպինգային ծրագրին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ nbcnews.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031