Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է. Հայկ Մարտիրոսյան. (տեսանյութ). a1plus.am

Մայիս 18,2016 14:45

«Վիեննայում կայացած՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ոչ մի լավ բան չտվեց եւ չի տալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով. «Պատերազմից հետո շփումը նման թշնամու հետ լավ բան չի կարող տալ, բացի նրանից, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին չվիրավորեց՝ չգնալով Վիեննա: Սա միակ դրական բանն է, որ կարելի է տեսնել այսօր»:

Անդրադառնալով հանդիպմանը հաջորդած՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե հնարավոր է փոխզիջում, բայց փուլ առ փուլ, քաղաքագետը նշեց. «Լավրովը աշխարհի լավագույն դիվանագետներից է, բայց ամենագետ չէ: Վստահ եմ, որ նա չէր հիշում փուլային եւ փաթեթային տարբերակի խնդիրների մասին Հայաստանում, երբ ժամանակին դրանք բերեցին առաջին նախագահի հրաժարականին, հակառակ պարագայում՝ իր խոսքը կփաթեթավորեր այլ՝ ավելի դիվանագիտական ձեւակերպումներով: Խոսքի սայթաքում տեղի ունեցավ, եւ ասվեց ճշմարտությունը: Դա փաստացի նշանակում է վերադարձ փուլային տարբերակի: Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը մոտավորապես հայտարարեց, որ լինելու է փաթեթային լուծում՝ փուլային հանգրվաններով»:

Հայկ Մարտիրոսյանը զարմանում է, թե ինչու ենք մենք ուզում կարգավորված տեսնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է, չկարգավորված է այն մասով, որ պետք է հետ բերենք կորցրած այն 800 հեկտարը, որի մասին հայտարարվեց»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031