Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վիեննայի հանդիպումը կնպաստի շփման գծում լարվածության նվազեցմանը». Վլադիմիր Կարապետյան (Տեսանյութ)

Մայիս 18,2016 14:20

«Վիեննայի հանդիպումն իր կայացման փաստով արդեն իսկ կարեւոր էր: Այն բերելու է շփման գծում լարվածության նվազմանը»,-վստահ է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

«Ճիշտ է, հենց հանդիպման գիշերը լարվածությունը շարունակվեց, եւ զոհ ունեցանք, բայց կա ակնկալիք, որ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն` կրկին հանդիպելու հունիսին: Այդ հանդիպումն առարկայական դարձնելու համատեքստում լարվածությունը չի կարող շարունակվել»,-մայիսի 18-ին «Հայացք» մամուլի ակումբում ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով` որքան էլ ընդգծվի բանակցային գործընթացը սկսելու նախապայմանների մասին, ակնհայտ է այդ հարցում համանախագահների եւ կողմերի պատրաստակամությունը. «Հանդիպելու պատրաստակամությունը ցույց է տալիս, որ դիրքորոշումների մերձեցում կա: Կա փաստաթուղթ, որի շուրջ կողմերը պատրաստվում են բանակցել: Կարեւոր է, որ հայկական կողմը հանդես գա ամուր դիրքերից, եւ Մադրիդյան կամ այլ փաստաթղթերում առկա բացերը հաշվի առնելով` լիարժեք պաշտպանի մեր մոտեցումները»:

Կարապետյանի բնորոշմամբ` իշխանություններին ամենակոշտ կերպով քննադատողը ՀԱԿ-ն է, միեւնույն ժամանակ, այս փուլում կուսակցությունում գտնում են, որ կոշտ քննադատությունը շարունակելու ժամանակը չէ, քանի որ ՀՀ-ի շահերից է բխում բանակցություններին նպաստավոր դիրքերից ներկայանալը:

Կարապետյանը կարծում է, որ ՀՀ նախագահն անպատճառ պետք է գնար Վիեննայի հանդիպմանը` հաշվի առնելով լարվածությունը սահմանին եւ այն հանգամանքը, որ դիվանագիտության շնորհիվ հնարավոր է մարդկային կյանքեր փրկել. «Գոնե այդ նպատակից ելնելով` պետք է ակտիվ լինենք բանակցային գործընթացում, կամակորությունն այստեղ տեղին չէ: Ինչ վերաբերում է նախապայմաններին, դրանք դնողը թող ինքն էլ բացատրի դրանք: Ինչո՞ւ են դրվում այդ նախապայմանները, որոնք չբավարարելու դեպքում հանդիպումներ չեն լինելու: Ինձ համար այդ հարցն անհասկանալի է: Իսկ իշխանությունների հարցադրումները ճիշտ են` շփման գծում պետք է իրականացվեն մոնիթորինգ եւ վերահսկողություն: Այդ դեպքում մեղադրանքները հասցեական կլինեն: Բայց դա դարձնել նախապայման, ինձ համար հասկանալի չէ: Խնդիրները պետք է բարձրաձայնել բանակցային սեղանի շուրջը: Դրա մի մասն էլ իրականացվեց Վիեննայում»:

Սերժ Սարգսյանի` քառօրյա պատերազմում 800 հեկտար տարածք կորցնելու մասին հայտարարության շուրջ Վլադիմիր Կարապետյանի կարծիքը` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031