Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանը բացատրեց, թե ինչու են նվազում Վերահսկիչ պալատի հաշվետվության էջերը

Մայիս 18,2016 14:14

Ազգային ժողովում մայիսի 18-ին շարունակվում է քննարկվել Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվությունը:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց, որ Վերահսկիչ պալատի 2013 թվականի զեկույցը բաղկացած էր 61 էջից, 2014 թվականինը՝ 34 էջից եւ 2015 թվականինը՝ 25 էջից: Նա հետաքրքրվեց Վերահսկիչ պալատի նախագահից, թե ծավալների նվազումը ԱԺ հաստատած ծրագրի ռազմավարակա՞ն, թե՞ մարտավարական փոփոխություններով է պայմանավորված:

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ Վերահսկիչ պալատի համար թիվ մեկ չափանիշը վերահսկողության ավարտից հետո կազմված ընթացիկ հաշվետվությունն է, որը իրենք տեղադրում են իրենց կայքէջում եւ նաեւ տարածում են. «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա մեր հաշվետվությունը էլի պետք է նվազի, որովհետեւ մենք մոտենում ենք INTOSAI (Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպություն) սկզբունքներին: Այդ սկզբունքները չեն պարտադրում եւ չեն ենթադրում եւ չեն ասում, որ տարվա ընթացքում ինչքան հաշվետվություններ եք ունեցել հավաքեք եւ դարձրեք տարեկան հաշվետվության մաս:

Այս տարվա ընթացիկ հաշվետվությունները 23-ն են, ընդհանուր թիվը՝ 1400 էջից ավել՝ չհաշված միջազգային արձանագրությունները, եթե դա էլ հաշվենք, կլինի 2000 էջից ավելի: Եթե մենք այդ ամբողջ փաթեթը դարձնենք տարեկան հաշվետվություն, պատկերացրեք, թե ինչ կստացվի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031