Կազանում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 30 երկրների շուրջ 400 մարզիկներ:
Հայաստանի ներկայացուցիչներից գերազանց մրցելույթ է ունեցել 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: Նա մարտական սամբոյում մեկը մյուսի հետեւից պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Հետաքրքիր է, որ Գրիգորը վճռորոշ գոտեմարտում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Արտուշ Արսյանի հետ եւ հաղթել է նվազագույն 1-0 հաշվով:
Մարզական սամբոյում մեր 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը նույնպես հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուս մրցակցին ու կանգնել պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.05.2016