Խաբարովսկում հայաստանցի բռնցքամարատիկ, 81 կգ քաշային կարգում Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նարեկ Մանասյանը Կոնստանտին Կորոտկովի ավանդական միջազգային հուշամրցաշարում հանդես գալով ավելի բարձր՝ 91 կգ քաշային կարգում՝ նվաճել է հաղթողի կոչումը: Հուշամրցաշարին մասնակցել է 21 երկիր:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.05.2016