Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրով

Մայիս 18,2016 13:28

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները: Դատապարտյալը հայտնել է նաեւ, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի ընդունումից: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան դիմում է հասցեագրել նաեւ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Հր. Գեւորգյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին եւ տրամադրվող բժշկական օգնությանը: Դատապարտյալի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել են իրարից տարբերվող ախտորոշումներ, եւ մինչ օրս նշանակված չէ վերջնական ախտորոշում եւ դրան համապատասխան լուծում: Քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ կազմակերպել նրա պատշաճ բուժօգնությունն ու խնամքը:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կապակցությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին՝ պահանջելով հրատապ քայլեր ձեռնարկել Հր. Գեւորգյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխելու եւ անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու ուղղությամբ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031