Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում բացահայտվում են Բաքվի և Haqqin.az-ի խմբագրի կատարած ֆինանսական հանցագործությունները. Փաստինֆո

Մայիս 18,2016 13:00

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում մայիսի 17-ին շարունակվեց «Ալընջան և մյուսները» գործի դատաքաննությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։

Այս գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը Ստրասբուրգում հիմնադրել է ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը, ով անմիջականորեն ղեկավարվում է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից:

Գործով որպես մեղադրյալներ ընդգրկված են կազմակերպության փոխնախագահ Մուստաֆա Ալընջան և նրա կինը՝ Լեյլա Ալընջան, ովքեր գործել են անմիջապես Ֆաթուլաևի կարգադրություններով, ինչպես նաև կազմակերպության նախագահ Թոմաս Պիլցը, ով Գերմանիայում haqqin.az-ի թղթակիցն է, ինչպես նաև հանդիսանում է անարխիստական «Occupy Frankfurt» (Գրավիր Ֆրանկֆուրտը) շարժման անդամ։

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Pastinfo-ի թղթակիցը, դատական քննությանը ներկայացել էին միայն Մուստաֆա և Լեյլա Ալընջաները՝իրենց փաստաբանների հետ, և Թոմաս Պիլցի փաստաբանը։

2013թ․-ին հիմնադրված կազմակերպությունը, ինչպես ասաց դատավորը, իր ողջ գործունեության ընթացքում խուսափել է հարկային պարտավորություններից:

Նյութի մանրամասները կարդացեք Փաստինֆո-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031