Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են նպատակահարմարությունից ելնելով». «Ժողովուրդ»

Մայիս 18,2016 12:38

Սերժ Սարգսյանը նախօրեին Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում, հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին։ Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ՝ ց ուշադրությունը հրավիրելով հարցազրույցում հնչած որոշ մտքերի վրա։

– Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են՝ միաժամանակ հայտարարելով, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 8 հեկտարը։ Որքան էլ ասվի, որ դա մեկ հազարերորդն է, այդուհանդերձ, ադրբեջանցիները կարող են ասել որ ինչ-որ արդյունքի հասել են։

– Երբ դու թեկուզ 10, 20 սմ հետ ես գալիս դա կարող է հոգեբանական առավելություն տալ ադրբեջանցիներին, իրենց վիրավորվածի, պարտվածի հոգեբանությունը որոշակի առումով վերականգնել։ Բայց դա կարող է օգտագործվել բացառապես Ադրբեջանում՝ իրենց ներքին քաղաքականության մեջ, Ալիեւի նավթադոլարների մաքրման գործընթացը արդարացնելու առումով։ Տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են նպատակահարմարությունից ելնելով։ Իսկ եթե բերենք եւ մատուցենք, տեսեք՝ պատերազմի արդյունքում ձեռք ենք բերել 8 հարյուր հեկտար, դա այլ համատեքստի մեջ, այլ քննարկում է, այլ խնդիր է։ Այժմ մենք շատ ավելի շահեկան դիրքերում ենք, եւ պետք է այս իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը, պատմական շանսը ճիշտ օգտագործել։

– Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանը Երեւանում սրճարաններում նստած մարդկանց խորհուրդ տվեց գնալ եւ վերցնել մեր կորցրած դիրքերը։ Որքանո՞վ է պատասխանատու նման հորդորը։ Ինչպե՞ս կարող են կամավորներն առանց հրահանգի հարձակում սկսել։

– Այնտեղ պատերազմ, ռազմաճակատ է։ Այնտեղ կան լուրջ խնդիրներ, բնականաբար գնալու համար պետք է որոշակի գործընթացներով անցնել՝ առնվազն զենքին տիրապետել, տեղանքին, կռվել եւ այլն։ Նախագահի խոսքն ավելի հեռուն եւ խորն էր։ Երբ մարդիկ որեւիցե մի անգամ Արցախում չեն եղել, այդ կռվի վտանգը չգիտեն, չեն ծառայել, կարող են բարձրագոչ հայտարարություններ անել։ Այդ է պատճառը, որ ասում է՝ գնացեք, տեսեք, նոր խոսեք։ Խոսքերով հող հետ չեն բերում։ Հողը պահելը, հետ բերելը, ամրացնելը զոհեր է պահանջում բոլոր առումներով։

Զրուցեց Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031