Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռո՛ւ մնացեք Մանվել Գրիգորյանից». Շարմազանովը՝ Վահան Բադասյանին (Տեսանյութ)

Մայիս 18,2016 12:29

«Մանվելի Գրիգորյանը Արցախի հերոս է, Արցախի հաղթանակը կրողներից մեկն է: Մանվել Գրիգորյանի եւ նրա նման հերոսների արդյունքում ենք այսօր ունենք ազատագրված Արցախ: Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սեւ PR-ով զբաղվելը բխում է բացառապես Ադրբեջանի եւ թուրքերի շահերից Նման քայլի գնալը դա ջուր լցնել է Ալիեւի եւ Ադրբեջանի ջրաղացին»,- այսօր լրագրողների հետ զրույցում մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք գեներալ Մանվելի հետ կապված միջադեպը՝ պատասխանեց Էդուարդ Շարմազանովը;

Նրա խոսքերով՝ այսօր եթե «մենք մեր մեջ սկսենք ամեն ինչը հրապարակենք…նենց չի, որ եթե Բադասյանն  ասում է, Բադասյանը կարող էր զանգել Մանվել Գրիգորյանին, ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ չէ: Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ, ցեխ շպրտել բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպիտի անենք բաներ, որն ուրախացնում է Ադրբեջանին:

Դիտարկմանը՝ դա ասում է էլի Արցախի հերոս, որը սրտացավ է՝ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Հասկացանք, ես էլ սրտացավ Արցախի հերոսին ասում եմ՝ հարգելի բարեկամներ, այսօր մենք չպիտի ուրախացնենք թուրքերին: Մանվել Գրիգորյանն իր տղայի հետ՝ 12-13 տարեկան, այնտեղ կռվել է, եւ հիմա 2016-ին նստել ու ասել՝ 92-ին սենց է եղել, 93-ին սենց է եղել, տարբեր հակասություններ են եղել, եթե մենք այդպես գնանք, մենք պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին խոսենք, Ռուբեն Տեր-Մինասյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին, տենց մենք ո՞ւր կհասնենք, ժողովո՛ւրդ:  Մենք պետք է Առաջին հանրապետության սխալներից դասեր քաղենք: Ուրեմն իմ կոչն է՝ Մանվել Գրիգորյանից հեռո՛ւ մնացեք: Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու էսօր բոլոր նրանք, ովքեր փորձում են նրա նկատմամբ ցեխ շպրտել՝ ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին: Մենք պետք է լինենք միասնական, չուրախացնենք ադրբեջանցիներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շարմազանո՛վ, մեկ ասում ես, թե Արցախն ուրիշ երկիր ա, մեկ ասում ես, թե Արցախը մերն ա: Մի հատ կողմնորոշվի, թե մերն ա՞, թե՞ ուրիշ ա: Արդյո՞ք նույնպես կարձագանքեիր, եթե Բադասյանը կամ որեւէ մեկը այսպես խոսեր Մոնղոլիայի կամ Կորեաներից մեկնումեկի հերոսի հասցեին:

  2. Կարեն says:

    Կարող ա կոմանդոսն օրինակ, ավելի քիչ օգուտ ա բերել ղարաբաղի գործում: Բայց ինքը որեէ մեկի հետ առանց հարգանքի երբեք չի խոսել, ի տարբերություն մանվելա-շմայսանման անգետ ,,յեներալների,, Գնացել էր օգուտ տալու, թող սուս ու փուս գործ աներ, ոչ թե մարտիկների առաջ ,,դուխ,, ցուցադրեր: Շարմազանովը պիտի հասկանա, որ ժամկետանց ,,ավտորիտներին,, պաշտպանելով, իրենք իրենց գործն են բարդացնում:

  3. Mariam says:

    “На воре шапка горит”- я имела в виду, что господин Манвел, что господин Шармазанов почувствовали, что придется отвечать за поступки!

  4. Aram says:

    Այ Շարմազանով, խոսքը գնում է հետպատերազմյա Մանվելի մասին: Մանվել Գրիգորյանից հեռու մնալը, ոչ իրական իմաստով, բխում է բացառապես ՀՀԿ-ի շահերից ցանկացած ընտրություններում իրենց օգտին Էջմիածնում ձայներ ապահովելու, Ազգային ժողովում որպես, ինչպես ժողովուրդն է ասում, մեխի գլուխ լինելու և միայն կոճակ սեղմողի դերում հանդես գալու առումներով։ Իսկ եթե հարցնես էջմիածինցիներին ապա կհասկանաս, որ Մանվել Գրիգորյանից հեռու մնալը, իրական իմաստով, բխում է ցանկացած մարդու շահերից:

    ։

  5. Լիանա says:

    Անվադողերը ծակելն մտնում է ազգային հերոսի պարտականությունների մեջ։ Նաև Մանվելի տանը մոտիկ գտնվող տները Էջմիածնում անգամ կես գնով չեն վաճառվում։ Նաև Ղարաբաղում 90 ականներին վիրավորներին դուրս բերելու փոխարեն թուրքական գյուղերը թալանելը նույնպես այդ հերոս կոչեցյալի պարտավորությունների մեջ է մտնում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031