Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենեւին էլ կարիք չկա որեւէ «հանցախմբի» գործունեության՝ գեներալ Մանվելի կերպարը հանրությանը ներկայացնելու համար. «Ժողովուրդ»

Մայիս 18,2016 12:08

Մի կողմ թողնելով այդ խոսակցությունների իսկությունը 22 տարի անց քննելու անշնորհակալ գործը՝ անդրադառնանք այն ոճին, որով Բադասյանի հայտարարությունից երկու օր անց, ի վերջո, որոշեցին հերքմամբ հանդես գալ գեներալի թիմակիցները՝ մրցավազքի մեջ մտնելով, թե ով ավելի թունդ կհայհոյի Բադասյանին։

ԵԿՄ անվերջ փոխնախագահ Արա Կետիկյանն ուղղակիորեն վիրավորեց արցախցի գործչին, իսկ ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանն  էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե գեներալ Մանվելի դեմ գործում է մի հանցախումբ, որի նպատակն է վարկաբեկել Գրիգորյանին։ Ըստ երեւույթին, իր ղեկավարի վարքականոնից որոշ տարրեր փոխառած օգնականը նաեւ դիմեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակին՝ վերջինիս վրա հոխորտալով թե՝ Արցախի վարչապետի մարդն ասում է՝ տեղյակ չեմ, բայց դատապարտում է։ Դու՝ վարչապետի մամուլի քարտուղա՛ր, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա։ Նկատենք, որ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ չէ միջադեպի մանրամասներից, սակայն ով էլ լինի, պետք է իրեն կոռեկտ պահի։

Ըստ ամենայնի, գեներալ Մանվելին եւ նրա թիմակիցներին թվում է, թե դեռ 90-ականներն են, կամ էլ նրանք Հադրութը շփոթել էին Էջմիածնի հետ, որտեղ գեներալի շարասյան ընթացքը խոչընդոտելու համար բազմաթիվ նման միջադեպեր են եղել, ընդհուպ հոգեւորականի ծեծի ենթարկելը։

Եվ հատուկ պատերազմի եւ հերոսության կնիքը դեմքին կրող ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակին «այ տղա»-ով դիմող գեներալի օգնականի համար նշենք, որ ամենեւին էլ կարիք չկա որեւէ «հանցախմբի» գործունեության՝ գեներալ Մանվելի կերպարը հանրությանը ներկայացնելու համար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varuzhan says:

    ЧЕРЕЗ НЕКОТОРОЕ ВРЕМЯ МНОГИЕ ВЫЙДУТ ИЗ ЭТОЙ ОРГАНИЗАЦИИ или организация разделиться на 2 части,потому что действительно там есть сотни бойцов,которые преданы Родине а не кому=то,вот они и разделяться,правда хотелось бы чтобы все это произашло без инцидентов,но зная остальных членов,мне это кажется мало вероятном,поэтому в это время у полиции будет много работы.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031