Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Грузия Online

Մայիս 18,2016 11:52

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոսել է ռուս-վրացական հարաբերություններից՝ նշելով, որ Վրաստանը ՌԴ հետ պետք է վարի ռացիոնալ և հանգիստ երկխոսություն։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։

Նախագահ Մարգվելաշվիլին նշել է, որ ռուս-վրացական հարաբերություններում առկա է երկու ճակատ՝ Վրաստանի ազգային շահերը և Ռուսաստանի ազգային շահերը, և հենց դրանցից ելնելով պետք է գործեն երկու պետությունները. «Մի կողմից առկա են Վրաստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի շահերը և մենք պետք է խոսենք կոնկրետ հետաքրքրությունների մասին։ Այդ երկխոսությունում առկա է մեկ կարևոր նախապայման՝ Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»։

Ռուսաստանի Դաշնությունը չի կարող խուսափել փաստից, որ բռնազավթել է իր խաղաղ հարևան պետությանը. «Մեր դիրքորոշումը հստակ է և վճռական՝ Վրաստանի ոչ մի քաղաքացի, ոչ մի իշխանություն չի համաձայնվի բռնազավթմանը։ Սա էլ հենց նախապայմանն է։ Մենք թշնամական որևէ դիրքորոշում չունենք Ռուսաստանի հանդեպ և որոշակի ինչ-որ պահի մենք պետք է խոսենք ոչ թե քաղաքական, այլ ռացիոնալ հռետորաբանությամբ՝ ելնելով երկու երկրների պետական շահերից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031