Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամերիկյան գործարարներին կհուշի ինչպես Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ

Մայիս 18,2016 11:42

Հարցին, թե մեկ տարի առաջ նշել էիք, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը թույլ չի տալիս ավելի լուրջ ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսություն, ինչ-որ բան է փոխվե՞լ այդ առումով, այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը մասնակցում էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին, ասաց. «Անցած շաբաթ ՀՀ վարչապետը նշեց, որ կոռուպցիայի խնդիրը կա եւ այդ հարցը պետք է ամերիկյան գործարարներն իրենց աչքի առաջ ունենան եւ իմանան, թե ինչպես պետք է գործ ունենան»:

Դեսպանը նաեւ ասաց, որ համաժողովին մասնակցում են փորձառու ամերիկյան ընկերություններ. «Այսօր իմ խոսքում նրանց կասեմ, որ նրանք Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարարների շրջանում, քաղաքացիական հասարակությունում, որոնց հետ միասին կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում հավասար խաղի պայմաններ ապահովելու ուղղությամբ: Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ լավագույն ճանապարհը, իմ կարծիքով, այն է, որ օրինակներ լինեն, որոնք ի ցույց կդնեն , թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսավարել եւ կարծում եմ, որ ամերիկյան ընկերությունները կարող են այդպիսի լավ օրինակ ծառայել»:

Ըստ դեսպանի՝ «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի նպատակն այն է, որ Հայաստան են հրավիրվել ամերիկյան այն մեծ ընկերությունները, որոնք արդեն նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու եւ գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն եւ նրանց ներկայացվում են հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում:

Ռիչարդ Միլսի խոսքերով դրանք ընկերություններ են սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից. «Ուզում եմ հստակ լինել: Ես միշտ ասել եմ, որ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալիս են պատրաստված, շրջահայաց կերպով եւ ցանկանում են գործունեություն իրականացնել, դրանց համար միշտ կան հնարավորություններ: Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել, եղել են հարկային, մաքսային ոլորտի բարեփոխումներ, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարեփոխումներ: Այդ ամենի արդյունքում Հայաստանում եղել են ամերիկյան մեծ ներդրումներ, այդ թվում՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից «Որոտան» հիդրոկասկադի ձեռքբերումը, որը խոշորագույն ամերիկյան ներդրումն է Հայաստանում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031