Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն Լավրովին. Ներկայացրեք մեկ փաստ՝ Թուրքիայից ԴԱԵՇ-ին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ և ես հրաժարական կտամ. Sabah

Մայիս 18,2016 11:07

Վիեննայում ընթացող Սիրիային աջակցող միջազգային խմբի գագաթնաժողովի ընթացքում հստակորեն դրսևորվել է ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, որն արտահայտվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah լրատվականը։

Ավստրիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեղադրել է Թուրքիային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցություն ցուցաբերելու համար՝ ասելով, որ բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են Թուրքիայի և ԴԱԵՇ-ի միջև համագործակցության առկայությունը։

Այս հայտարարությունը դուր չի եկել Վիեննայի գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Գագաթնաժողովի նիստի ընթացքում Չավուշօղլուն որոշել է պատասխանել Լավրովի այդ հայտարարություններին, և դիմելով ՌԴ ԱԳ նախարարին՝ ասել է. «Դուք, պարոն Լավրով, լուրջ դիվանագետ եք և այս գագաթնաժողովի մասնակիցներից ամենափորձառուներից մեկը, այդ պատճառով, կարծում եմ, Դուք չպետք է լուրջ ընդունեիք այդ կարգի հորինվածքները։ Եթե Ռուսաստանն ունի թեկուզ մեկ ապացույց, որը փաստում է Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետությանը», ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել, իսկ եթե ոչ, Ձեր կյանքի մնացած ամբողջ հատվածի համար Ձեզ հրավիրում եմ Անթալիա»։

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳ նախարարը հարկ չի համարել որևէ կերպ պատասխանել Չավուշօղլուի խոսքերին, ինչից հետո գագաթնաժողովը շարունակվել է բնականոն հունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031