Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Ամերիկյան կողմը համոզված է, որ միգուցե այս անգամ հրադադարը կպահպանվի»

Մայիս 18,2016 10:51

«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թթ-ի հրադադարի համաձայնագրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով այն հարցին, թե Վիեննայում բանակցությունների գլխավոր ձեռքբերումն այն էր, որ նախագահները պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն նույն պարտավորությունները կային 1994 թվականից ի վեր, բայց դա չխանգարեց, որ Ադրբեջանը ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, ինչո՞ւ է մասնավորապես ամերիկյան կողմը համոզված, որ միգուցե այս անգամ հրադադարը կպահպանվի:

Milz-2

Ռիչարդ Միլսի խոսքերով՝ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, եւս դրական է, դրսեւորում է բարի կամք եւ պատրաստակամություն: Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել եւ զարգացնել այդ հանձնառությունը:

Այս տարվա հունիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպելու վերաբերյալ երկու երկրների նախագահների ձեռք բերած համաձայնության առիթով դեսպանն այդ հանգամանքը եւս դրական համարեց՝ ասելով, որ դա լավատեսորեն է տրամադրում. «Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս ենք, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ եւ կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ համակողմանի կարգավորման Լեռնային Ղարաբաղի խնդրին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031