Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Արցախյան պատերազմի սպաներից մեկը` Վահան Բադասյանը, նկարագրել է Արցախում Մանվելի տգեղ, կասեի նույնիսկ` հերթական տգեղ արարքը: Թե Հայաստանում եւ թե Արցախում գեներալին թվում է, որ եթե նա օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն է, նրան պետք է արտահերթ ճանապարհ տան, խոնարհվեն եւ փառաբանեն: Չի՛ հասնում: Այն վարքագծի համար, որը նա դրսեւորել է 1994 թվականից առ այսօր, հաստատ չի հասնում:
Բայց Վահան Բադասյանի տեղեկություններով` Մանվելը զենքը ձեռքին չի կռվել` չնայած ես դրա վերաբերյալ այլ` հակառակ տեղեկություններ ունեմ, եւ իմ աղբյուրների հավաստի լինելուն ես վստահում եմ: Պարզապես պատերազմում խիզախաբար կռված Մանվելի ու պատերազմից հետո լկտիացած Մանվելի միջեւ պետք է հստակ սահմանագիծ դնել, եւ պետք չէ երկրորդի հատկանիշները տարածել առաջինի վրա:
Բադասյանն ասում է նաեւ, որ պատերազմի ժամանակ Մանվելը ինչ-որ բաներ տանում էր Էջմիածին` դրան, ճիշտն ասած, հավատում եմ. ռազմավարը յուրացնում էր ոչ միայն Մանվելը, այլեւ բազմաթիվ այլ հայտնի դեմքեր: Նույնիսկ դրա համար երբեմն կռվում էին իրար հետ: Գուցե համաձայն չլինեք, բայց դա, իմ կարծիքով, չի նսեմացնում այդ մարդկանց մարտական ծառայությունները:
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դու հերոս ես, քեզ վրա ընկնում է սարսափելի պատասխանատվություն, որի տակից դուրս գալու համար պետք է նախ` խելք, եւ երկրորդ` այնպիսի արիություն, որն իր չափով չի զիջում ռազմական հակառակորդի հետ կռվելու խիզախությանը: Պապս, օրինակ, ողջ Հայրենական պատերազմը անցել էր մինչեւ Բեռլին, բայց իր ինքնակենսագրության մեջ դրա մասին գրել էր ընդամենը 4 տող, երբեք պատերազմի մասին չէր խոսում, իսկ մարտական շքանշանները կրում էր միայն այն ժամանակ, երբ պետք է գնար որեւէ չինովնիկի մոտ` այս կամ այն մարդուն անարդարությունից պաշտպանելու համար:
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանը չունի այն ինտելեկտն ու կրթությունը, որպեսզի զգա, թե պատերազմի հերոս լինելն ինչ ծանր բեռ է: Հակառակ դեպքում կհրաժարվեր գեներալի ուսադիրներից (անգրագետ մարդը չի կարող գեներալ լինել), պատգամավորի մանդատից (նույն պատճառով) եւ «բիզնեսներից» (որովհետեւ անգրագետ մարդը չի կարող իսկական բիզնես վարել):
Մյուս կողմից էլ` իշխանությունը 1994 թվականից սկսած պետք է այնքան բարոյական ու հեռատես լիներ, որ քաղաքական նպատակներով չօգտագործեր «երկրապահներին» եւ չտար նրանց վերնախավին այն, ինչին նրանք արժանի չեն:
Դե, հիմա պատկերացրեք, որ այս ապրիլի սկզբին դիքերը հերոսաբար պաշտպանած մեր հրաշք երիտասարդներից մի քանիսը տարիների ընթացքում «հաբռգեն» եւ դառնան հակահերոսներ: Պետք է ամեն ինչ անել, որ նման բան տեղի չունենա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աբրահամյան, էս ինչ կպնել ես կպել….
Խմբագիրը պետք զգույշ լինի։ “գեներալը”կարող ա չհասկանա ինտելեկտ բառի իմաստը ու պրոբլեմներ ունենա։Չէ որ չագուչն էլ , մեխն էլ նրանց ձեռքում ա։
Ինչպես մի անգամ հերոսը ասեց՝ “էլիտար-մարդկային” ։
Դիակապտությունն արդարացում չունի: Այդ ճանապարհով ձեռք բերված ուսադիրները պատվազրկում են դրանք կրողներին ընդհանրապես: Մենք հենց այդ ճանապարհով էլ հասել ենք բարոյազրկման 5000-10000դրամանոց մակարդակի: Վկան ՝ԱՆԴՐԱՆԻԿՆ ու ՆԺԴԵՀԸ:
Ես որ սենց բան գրեի մեկնաբանությունում, մոդերատորները կջնջեին… բայց գրածի հետ 99,9 համաձայն եմ, ինչքան էլ շատերի դուրը չգա… համաձայն չեմ մենակ էն մասի հետ, որտեղ ասվում ա, որ Մանվելը զենքը ձեռքին իբր կռվել ա… ես էնքան էլ լավ չեմ պատկերացնում դա…Մանվելը եղե՞լ ա Արցախում, եղել ա, զենքը ձեռքի՞ն, հա, բայց կռվե՞լ ա, այ դրան չեմ կարում հավատամ… ու մեկ էլ համամիտ չեմ էն մտքին, որ ռազմավարը յուրացնելը չի նսեմացնում այդ մարդկանց մարտական ծառայությունները: Իմ համար նսեմացնում ա, էն էլ ոնց ա նսեմացնում…անձամբ եմ նման երեույթի ականատես եղել 90-ականներին ու նողկացել եմ այդ երեւույթից… ի միջի այլոց, ինչի սենց հակաական բաներ չեն խոսում Կոմանդոսի մասին…ինքը ԿՌՎԵԼ ա ու բոլորի կողմիս սիրված ա… հերոսը այ սենց պիտի լինի…մենակ թե չասեք, թե ռազմավար ա յուրացրել… դրան չեմ կարա հավատամ ճիշտ ընենց, ոնց չեմ հավատում, որ Մանվելը կռվել ա….բայց մնացածի համար` բռավո, Խմբագիր…
Մանվելին Կոմանդոսի համեմաըել?Կոմանդոսը կրթված պրոֆեսիոնալ զինվորական է։ Ինչ վերաբերվում է Մանվելի մարտավաին՝, ոնց ասում են՝ իրա քարը իրա գլուխը․ Բայց ,,այ որ թալանը խասյաթ է դառնում ու անցնում ես սեփական ժողովրդի թալանին՝ այ դա արդեն սրիկայություն է։