Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը՝ Սիրիայում եւ Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո (Տեսանյութ). VOA

Մայիս 18,2016 08:11

Միացյալ Նահանգները պետք է խթանի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան գնդապետ Ռիչարդ Օթզենը.

«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել տարածաշրջանում կրքերի հանդարտեցում, որպեսզի անվտանգությունը չլինի ամենից մտահոգիչ խնդիրը եւ մարդիկ ի վիճակի լինեն դիմել ավելի ազատ, ստեղծագործ եւ բաց դիվանագիտությանը»:

Վերլուծաբանի խոսքով, հայկական եւ թուրքական կողմերը կարող են հարաբերություններում ճկունություն ցուցաբերել միայն կայուն պայմաններում, եւ հենց այդ հարցում կարող է օգնել ԱՄՆ-ը.

«Միացյալ Նահանգները յուրահատուկ է այն առումով, որ այն մի երկիր է, որը հետաքրքրված է Հայաստանի զարգացմամբ, տեւական մշակութային կապեր ունի Հայաստանի հետ եւ ունի հայկական մեծ համայնք, եւ միեւնույն ժամանակ, ամուր անվտանգության կապեր ունի Թուրքիայի հետ»:

Ռիչարդ Օթզենի կարծիքով սակայն, Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը միայն ապագայում՝ Սիրիայում եւ Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո:

Գնդապետի հետ այս հարցում համամիտ է նաեւ Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը, ում համոզմամբ Թուրքիայի ներկա ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր արտահերթ ընտրությունները մեծ ակնկալիքների տեղ չեն թողնում.

«Յուրաքանչյուր անգամ, երբ Թուրքիայում ընտրություններ են, այդ երկրում ավելանում է ազգայնականությունն ու պոպուլիզմը, ուստի ամենահեշտ բանն է դառնում փոքրամասնությունների քննադատումը, լինեն հայերը թե այլ խմբեր»:

Փորձագետի կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգայնականության միջոցով ձայներ հավաքելու առիթը չի կորցնի եւ կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան գոտում.

«Էրդողանի սուր ազգայնական պոպուլիզմը կարող է ազդել տարածաշրջանի վրա, համոզելով ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում նրանք փոխզիջման գնալու կարիք չունեն, ինչն առավել կվատթարացնի իրավիճակը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031