Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը ջնջել է Ֆեյսբուքում կատարած իր այն գրառումը, որով խոստանում էր «Եվրատեսիլ- 2016»-ի հաղթող Ջամալային ժողովրդական արտիստի կոչում շնորհել: Նա սոցցանցում նշել էր, որ արդեն փաստաթղթեր են պատրաստում երգչուհուն կոչման ներկայացնելու համար, ինչը փոքրիկ հաճոյախոսություն կլինի «Եվրատեսիլում» ունեցած նրա հաղթանակի առիթով: Այդ գրառումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:
Օրինակ, ուկրաինացի պատգամավորներից մեկը՝ Իրինա Պոդոլյակը քննադատել էր նախարարի այդ գրառումը, իսկ հետագայում դրվատել նրա՝ գրառումը ջնջելու քայլը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
17.05.2016