«Այսօր առավոտյան մտել եմ Գանձասար, գյուղերում տեսել եմ, թե ինչպես են երեխաները դպրոց գնում: Երեկ դիրքերից մեկում՝ անմիջապես առաջին գծում տղաները վոլեյբոլ էին խաղում: Կյանքը շարունակվում է, ինչքան էլ թուրքը ցանկանա, որ մեր կյանքը չշարունակվի»,- մեզ հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը՝ պատմելով իր՝ Արցախ կատարած այցից: Նա այսօր է վերադարձել այնտեղից:
Հիշեցնենք, որ քաղաքացիների մարտունակությունը բարձրացնելու նպատակով հետախույզ Վովա Վարդանովի կազմակերպած հատուկ պարապմունքներին այս օրերին 517 քաղաքացի է դիմել, իսկ թե քանիսն են վերապատրաստվել, պարոն Վարդանովը չցանկացավ նշել: Արցախ նրա այս այցն էլ պայմանավորված էր հերթափոխով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ