Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Բադասյանն ալլահի առջեւ թող ատչյոտ տա՝ ինչեր է խոսում». ԵԿՄ փոխնախագահ

Մայիս 17,2016 22:22

ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի տպավորությամբ, Արցախի հերոս Վահան Բադասյանը պատվեր է կատարում՝ գեներալ Մանվելի մասին սուտ տեղեկություններ տարածելով:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը նախօրեին պատմել էր, որ Հադրութում գեներալ Մանվելը հայհոյել է ճանապարհը փակած զինվորներին:

«Ճանաչելով գեներալ Մանվելին երկար տարիներ, այդ թվում մարտադաշտից, վստահ եմ, որ նա կյանքում որեւէ զինվորի ոչ կհայհոյի, ոչ էլ վատ տոնով կխոսի: Բացառվում է՝ գեներալը վատ տոնով խոսեր որեւէ  զինվորի հետ»,- վստահեցրեց Արա Կետիկյանը՝ շարունակելով. «Իսկ ինչ է ուզում Բադասյանը, ովքեր են նրա տերերը, պարզ բան կարող եմ ասել, այս պատերազմի ելքը, այս պատերազմում արմատական փոփոխություններ մտցրեցին ՀՀ-ից ժամանած կամավորականները, այդ թվում մի քանի հազար երկրապահները՝ զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նրանք առաջին օրերին ժամերի ընթացքում հասան Արցախ, ամեն ինչ փոխվեց, թե ում է  ձեռնտու ինչքան շուտ, այնքան լավ, երկրապահներին այնտեղից հետ ուղարկելը, կարծում եմ հարեւան  պետության ներկայացուցիչներին»:

«Երկրապահում կայն շատ հրաշալի տղաներ, որոնք փոշմանել են, որ Մանվելի հետ են եկել նրանք ավելի լավ է գային պետական օղակներով, զինկոմիսարիատով, ես իրենց բառերն եմ ասում»,- իր հարցազրույցում պատմել էր Վահան Բադասյանը:

Այս հայտարարությանը հակադարձելով՝ Արա Կետիկյանը շարունակեց. «Զինկոմիսարիատները որեւէ մոբիլիզացիա չեն արել, եթե Բադասյանը բութ է, այդ մասին նրան պետք է ասել, իսկ երկրապահի տղերքը Բադասյանին նույնիսկ բարեւ չեն տալիս, նա այդքան արժանիք չունի, որ որեւէ երկրապահ նրան բարեւի: Եթե կոնկրետ անուն կա, նման տղա կա, որ իրեն նման բան է ասել, թող կոնկրետ խոսի, անուններ տա, ոչ թե օդում ինչ-որ բաներ ասի: Խորհուրդ կտայի Բադասյանին իր խղճի կամ եթե Աստված ունի, Աստծո  կամ ալլահի առջեւ ատչյոտ տա՝ ինչեր է խոսում, այսօր ում վրա է քար նետում: Իր շնորհակալությո՞ւնն է կամավորականներին, որոնք ամեն ինչը թողեցին ու մեկնեցին Արցախ: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը Բադասյանների նմանին կքննադատի ու իր տեղը կդնի: Պատերազմի ժամանակ գեներալ Մանվելը միաժամանակ երկու ճակատ է պահել՝ Մարտակերտի ու Հադրութի: Գնացեք Արցախ ու կտեսնեք՝  տեղի ժողովուրդը, ովքեր տեսել են զորավարին կամ գիտեն նրա հերոսությունների մասին,ինչպես են իրենց զորավարին ընդունում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    բա խի՞ ա, որ ձեր էդ գեներալ Մանվելը, մեղմ ասած, любимчик публики չի, եթե էդքան լավն ա……

  2. Нельсон says:

    Անիմաստ եմ համարում անգամ որևէ ձևով վերլուծական արձագանք գրել: Ուղղակի զավեշտական է ու նաև մի տեսակ ցավալի: Միթե այդքան տեսողությունից թույլ, մտածողությունից տկար պիտի պիտի լինի մարդ, որը նման արտահայտություն է թույլ տալիս մի անձնվեր հայրենասերի մասին, որը պատերազմի առաջին օրերից մինչ այսօր իր ժողովրդի օրհասական պահերին և զինվոր է եղել և փայլուն հրամանատար: Վահան Բադասյանը այն նվիրյլաներից չէ, որ հպարտանում է իր շքանշաններով ու դրանք ի ցույց դնում բոլորին: Վահան Բադասյանը, բացի ռազմի դաշտում ցուցաբերած իր անօրինակ խիզախություններից, միշտ խիզախ, անվեհեր ու ազնիվ է եղել քաղաքացիական կյանքում՝ անարդարության, կործանարար ու հայ ազգին չարիք բերող արատավոր երևույթների դեմ: Այսօրվա մեր ապրող հերոսներից շատերը չեն այդպիսին. դուք դա լավ իմացեք: Նա երբեք կյանքում ոչ մեկին չի շողոքորթել, չի քծվնել, պատերազմի տարիներին մի կորեկ անգամ թալան չի վերցրել, իր մի կտոր հացը ախպերավարի կիսել է բոլորի հետ: Կյանքում նա երբեք չի եղել կամակատարը և ոչ մեկի : Գուցե դուք ունեք, բայց նա ձեր ասած -ը չունի, քանզի նրա տերը իր ժողովուրդն է: ունենար, հիմա նա շատ բարձր պաշտոնական աթոռի կնստեր, այլ ոչ թե հազարավոր շարքային քաղաքացիների նման ոչ այնքան հեշտ կերպով վարկ վերցներ սահմանամերձ տարածքում ոռոգման համակարգ և դրա հիման վրա Արցախում հեռանկարային մի նոր բնակավայր ստեղծելու նպատակով: Դուք շատ բան չգիտեք, բայց իմացողներ կան: Դու համարյա չեք եղել Արցախում, մոտիկից չեք ապրել Արցախի կյանքով: Եթե ապրեիք, կիմանայիք: Վահանին անգամ կուսակցությունը տեր չկանգնեց, որովհետև Վահանի գիծը շիտակ էր, մաքուր էր, անկաշառ էր: Նա չի հանդուրժում ներկուսակցական, խմբակային, կլանային….. շահերն ու ծրագրերը: Դրա համար էլ, հրաժարվում է այն ամենից ինչի մեջ տեսնում է այդ ամենը: Կյանքում նա երբեք չի հրաժարվել իր ժողովրդին անմնացորդ նվիրվելու սուրբ գաղափարից: Մեզանից շատ-շատերը բազում օրինակներ ունենք վերցնելու Վահան Բադասյանից: Պետք չէ այդպես անփույթ ու անմիտ ու ոչնչով չհիմնավորված չարությամբ արտահայտվել նման կերպարի մասին: Չեմ ուզում ձեր ոճով արտահայտվեմ: Ուղղակի ասում եմ՝ այդպես պետք չէ: Ինչ վերաբերում է -ին, ապա նրա -ի հասցեատերը իր մաքուր խիղճն է, ազնիվ հոգին ու իր ժողովուրդը: Իսկ դրա մասին Արցախում բոլորը գիտեն:

  3. Փոքրիկ վերլուծություն says:

    Մանվելը լուսահոգի Վազգենի կադրն էր ու ախպեր տղեն: Բայց պառլամենտի կոտորածից ու նրա սպանությունից հետո ձեն ծպտուն չհանեց: Ընդհակառակը՝ պագոն ու պաշտոն ստանալով նա հիմա էլ դարձավ Քոչոյի տղեն: Սերժի գալուց հետո էլ հոգով-սրտով նրան նվիրվեց, անընդհատ ընդարձակելով իր տնտեսական ու իշխանական հզորությունները: Հետաքրքիր է նաեւ, որ երբ Սերժի գահը մի պահ տատանվեց՝ մի կողմից Լեւոնի, մյուս կողմից էլ երկրապահների մեծամասնության ճնշման տակ, Մանվելն էլ մեյդան դուրս եկավ երկրապահների հետ, որպես իշխանափոխության կողմնակից: Սակայն գլխի ընկնելով որ Սերժին գցելը հեշտ բան չի (կամ հավանաբար, իր պայմանը կապելով) զորքի մի մասին հետ պահեց ու ,,հիվանդացավ,,: Եւ չսխալվեց, ի տարբերություն ասենք Ջհանգիրյանի, որը գլխի չնկավ վախտին ,,զադնի,, դնի ու քաշվեց: Ահա սա է ուստա Մանվելի համառոտ կերպարը՝ միայն փաստերով, առանց մեկնաբանությունների:

  4. SMart says:

    Հետույքներդ էլ պատռեք, Մանվելների, Սեյրանների ժամանակներն անցնում են, իսկ Բադասյանին ոչ մեկը չփորձի փնովել:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Հայաթի տղու մակարդակի մուտիլովկա…
    Բա էդ կազմակերպության մեջ մի խելքը գլխին մարդ չկա՞ր…

  6. vahan says:

    ուրա էսոր երկրապահում իրական կռվող տղա ասֆալտի գենեռալներով հավաքվել մանվելի պաշտպան էք դառել իսկ վահանի մասին կասեմ վոր մեր բանակում իրա նման իսկական 20 հոգի գենեռալ լիներ այսոր ռուրքերը կվոռնաին վոչ թե 25 այլ 50 70տոկոսի տարածքների մասին լսկ ալլահի մասով կասեմ վոր դուք եք երեվի մեջիտ գնում վոր ալլահի անունն էք տալիս

  7. Նվեր (Արցախից) says:

    Կետիկյան ջան, լեգենդներ մի հորինեք… Մանվելը Արցախում հեղինակություն չի վայելում ոչ հիմա, ոչ էլ 1-ին պատերազմի տարիներին (էդ ամենամեղմ ասած): Ոչ էլ իրեն որևէ մեկը ընդունում է որպես զորավար, ինչքան էլ որ նորանոր՝ պատվերով երգեր ծնվեն:
    2) Երկրապահի դերն էլ մի ուռճացրու, եղբայր: Ուրեմն կանոնավոր բանակը, մոբիլիզացիոն զորքը, կամավորականները (Արցախից ու ՀՀ-ից) սաղս թիթեռ էինք հա՞ նկարում… Համեստ մնացեք՝ ձեզ էլ կսիրեն, ինչպես որ սիրում են Կոմանդոսին, Ավոյին…
    3) Ինչքան շուտ էս երկիրը ազատվի մանվելալիսկայակերպ տարրերից՝ էնքան լավ բոլորիս համար (թու-թու, աչքիս ապրիլյան պատերազմը մոտեցնում է այդ օրը)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031