Մայիսի 16-ին՝ օրվա երկրորդ կեսին ծանր տեխնիկան մտել է Ազատի կիրճ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի շինարարությունն իրականացնելու համար: «Այսօր ամբողջ օրը կիրճում աշխատել են: Ծառերը արմատախիլ են արել, տեղը հող լցրել, իբրեւ թե ծառ չի եղել: Բերել են քարեր ջարդող, ծառեր կտրող, ճանապարհ հարթեցնող մեքենաներ: Երեկ ծրագիր իրականացնողները կրկին եկել էին գյուղապետարան, հանդիպում են առանձին գյուղացիների հետ»,- ԷկոԼուրին ահազանգեցին Գառնիի բնակիչները:
Սա տեղի ունեցավ գառնեցիների կողմից Քաղցրաշենի ծրագրի՝ մայիսի 12-ին հերթական քննարկումը բոյկոտելուց հետո:
Ծանր տեխնիկան Ազատի կիրճ են մտցնում արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ բնակիչները մոտ 10 ժամ Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած պահեցին, մինչեւ տեխնիկան դուրս բերվեց կիրճից:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ