Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Նավոյան. «Կրթական պրոցեսը պետք է տարանջատել այլ նպատակներով բուհ գալուց»

Մայիս 17,2016 19:15

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է 18 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին բանակ զորակոչելու եւ տարկետումը վերացնելու թեման:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտի» հետ զրույցում  նշեց, որ կրթության կառավարման եւ կազմակերպման տեսակետից  բուհերը որեւէ բանով կաշկանդված չեն, իսկ որ ամենակարեւորն է՝  այդպիսով ուսանողը չի գա բուհ՝  տարկետում ստանալու եւ բանակից ազատվելու ակնկալիքով:

«Կրթական պրոցեսը պետք է տարանջատել այլ նպատակներով բուհ գալուց: Ժամանակն է նաեւ, որ բուհերը մտածեն համապատասխան կրթական ծառայությունների մասին, խոսքը վերաբերում է, մասնավորապես նախապատրաստական դասընթացներ առաջարկելուն, որոնք հնարավորություն կտան զորացրվածներին հեշտորեն ընդգրկվել կրթական համակարգ: Պետք է լուրջ մտածել եւ շատ դեպքերում ցուցաբերել անհատական մոտեցում: Այս ամենը պետք է դիտարկվի այն համատեքստում, որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական կամ պատերազմական վիճակում»,-համոզված է պրոռեկտորը:

Մանրամասները՝ մայիսի 18-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031