Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում առաջարկություն կատարեց, որ «ինքնաթիռում նստած չամաչենք»

Մայիս 17,2016 19:07

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մայիսի 17-ին Ազգային ժողովում ասաց, որ արդեն երկու տարի է, ինչ ինքնաթիռներում հայերեն հաղորդումների հարցը ցանկանում է բարձրացնել:

Ըստ նրա, բացի «Ավստրիական ավիաուղիների»,  «Air France»-ի եւ «Ատլաս» ավիաընկերությունների, որեւէ այլ ավիաընկերությունների ինքնաթիռներում հայերեն լեզվով հաղորդում չի կատարվում:

«Սա երկրորդական հարց չեմ համարում: Ուզում եմ կոնկրետացնել՝ խոսքս վերաբերվում է ե՛ւ  «Աէրոֆլոտ», ռուսական մյուս ավիաընկերություններին, ե՛ւ ուկրաինական ավիաընկերություններին: Սա Հայաստանն է, այդպիսի բան գրեթե բացառված է մեկ ուրիշ տեղ: Մենք սրա համար ունենք ավիացիայի վարչություն, մենք ծանոթ ենք ավիացիայի օրենսդրությանը եւ օդային կոդեքսին, եւ խստորեն դրանք արհամարհվում են, ոտնահարվում են նշված ավիաընկերությունների կողմից: Ես կարծում եմ, որ կառավարությունը եւ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը շուտափույթ եւ կարճ ժամկետում այս խնդիրը պետք է լուծեն, որպեսզի մենք մեր արտասահմանցի գործընկերների հետ ինքնաթիռում նստած չամաչենք»,-ասաց Բագրատյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031