Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը չի թույլատրի, որ «փայ մտնեն» Գյումրու 23 միլիոն եվրոյանոց ծրագրին (Տեսանյութ)

Մայիս 17,2016 18:57

Ինչպես հայտնի է, դեռեւս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, խոստացել էր  հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը հանրապետության երկրորդ քաղաքի սարսափելի վիճակում գտնվող փողոցների վերանորոգման համար: Թեեւ գյումրեցիները հույսները կորցրել էին՝ ձեռ առնելով, թե ի՞նչ եղավ 23 միլիոն եվրոն, քանի ամիս է ճամփա է ընկել, տեղ չի հասնո՞ւմ, մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի ժամանակ, վերջապես, կնքվեց Գյումրու փողոցների բարեկարգման ու լուսավորության համար 14,6 մլն. եվրո սուվերեն վարկ տրամադրելու մասին եռակողմ համաձայնագիրը: Այն ստորագրվեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսիս Մալիժի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից:

IMG_2287 IMG_2291

Լոնդոնից վերադառնալուն պես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարզաբանումներ ներկայացրեց այս թեմայով: «Որպեսզի չփոթենք, ասեմ՝ վարկը ունի բաղադրիչներ. 14,6 միլիոնը վարկային մասն է, որը մենք մարելու ենք 15 կամ 18 տարիների ընթացքում, 3 տարի ազատվում է վճարումից ՝բացի տոկոսներից: Ընդամենը մեկ տոկոս է վարկը, գումարած եվրոբորնը, եվրոբորնը կախված է, թե իրենք տարեկան ինչպիսի տոկոսադրույքներ կունենան, այսինքն` կարող է լինել 0,3 կամ 0,8 տոկոս, որը գումարվում է մեկ տոկոսին, դառնում է 1,8 տոկոս ամենաշատը: Այսինքն` տարիների ընթացքում մենք պետք է կարողանանք տոկոսները մարել, տոկոսները մարելու է քաղաքապետարանը: Խոսքս 14, 6 միլիոնի մասին է, մայր գումարը փակելու է կառավարությունը: Երկրորդ մասը գրանտային մասն է, կազմում է 7,3 միլիոն եվրո, իսկ 1,6 մլն եվրոն էլ ծախսվելու է  նախագծային, նախահաշվարկային, խորհրդատվական, փորձագիտական, եւ այլ ծառայությունների համար»,-պարզաբանեց քաղաքապետը:

Շինաշխատանքները հազիվ մեկնարկեն սեպտեմբեր-հոկտեմբերից, ընթացակարգը բավական երկար է. ստորագրելուց հետո ներկայացվում է կառավարության հաստատմանը, դրանից հետո հաստատում է Սահմանադրական դատարանն ու արտգործնախարարությունը, այնուհետ  ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը, հետո նոր միայն հայտարարվում է  մրցույթ, որը միջազգային է ու տեւելու է  առնվազն երկու ամիս:

Լրագրողները մտահոգվեցին` չլինի՞ մեկ գա մայրաքաղաքից, փայ մտնի ու ատկատներով զբաղվի մեր քաղաքի ծրագրի հաշվին, որտե՞ղ է ձեւավորվելու է  ԾԻԳ-ը, Սամվել Բալասանյանն ասաց. «Պետք է կարողանանք  այնպես անել, որ հենց քաղաքապետարանում ձեւավորվի հանձնաժողովը: Եթե ես եմ վերահսկում, որի մի կողմը ես եմ, այսինքն՝ քաղաքապետարանը, ատկատ լինել չի կարող, ոնց որ այս 4 տարին ատկատներ չեղան, չի լինելու, չկա էդպիսի բան, ես ատկատ չեմ թողնելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karamel says:

    Բալասանյանը ինքը արդեն փայ է մտել, ասեց չէ, որ ուզում է նորից ընտրվել, որ 23 մլն. -ը ծախսին հետեվի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031