Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում»

Մայիս 17,2016 17:49

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը եւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, եւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երեւանի առաջարկները՝ եւս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է եւ վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է:

Ավելին՝ հանդիպումից հետո Հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ.

1. Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան:
2. Բովանդակային իմաստով բանակցությունների մասին որեւէ խոսք չի եղել:
3. Հայաստանյան կողմն առաջարկել է մինչեւ հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ: Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Հայաստանյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում:
4. Մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
5. Մենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն եւ արարեն հանուն Հայրենիքի: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի ջանքերը: Դա է մեր միակ ուղին:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031