Artsakhpress.am. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:
Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: «Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման մեխանիզմներ մշակելու եւ տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ հայտարարությունները խոստումնալից են այն առումով, որ միջազգային հանրությունը երկար տարիներ Բաքվին հանդարտեցնելուց հետո պատրաստակամ է ձեռնարկելու խոհեմ քայլեր` առերեսվելու եւ զսպելու Ադրբեջանի սրվող ագրեսիան թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեմ»,- նշել է Համբարյանը:
Նա հույս է հայտնել, որ հանդիպումը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողված քաղաքականությանը: «Կարեւորը այս համաձայնությունների իրագործումն է եւ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության պատրաստակամությունը` հստակորեն եւ առանց երկակիության դատապարտելու վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին Ադրբեջանի խոչընդոտող քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւական հավասարության ոչ արդյունավետ օրինակը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների եւ բռնության սրման պարագայում միմիայն քաջալերել է Ալիեւի քայլերը դեպի պատերազմ: Հույս ունենք, որ կեղծ հավասարության այս ձախողված քաղաքականությանը վերջ կդրվի Վիեննայում կայացած հանդիպման միջոցով»,-ընդգծել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերինախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարարՍերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրիմասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել երկու երկրներիարտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մաﬔդյարովը, դեսպաններ ԻգորՊոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: