Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա փոխզիջում տեսնում եմ Բաքվում». Արտակ Զաքարյանը՝ Լավրովի մատնանշած փոխզիջումների մասին

Մայիս 17,2016 17:12

Սերգեյ Լավրովը Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո խոսում էր փոխզիջումների մասին, որ եւ Բաքուն, եւ Երեւանը պատրաստ են զիջումների: Նա իր հայտարարություններում Կազանյան փաստաթուղթն է մատնանշում:

Այսօր Aravot.am-ը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հարցրեց՝ հնարավո՞ր է նոր բանակցությունների հիմքը դառնա հենց այդ փաստաթուղթը, որը մատնանշում է Լավրովը՝ պատասխանեց. «Մենք այսօր քննարկում ենք մեկ խնդիր՝ լիարժեք երաշխավորված հրադադարի պահպանման խնդիրը եւ համապատասխան մեխանիզմների խնդիրը, որը զերծ կպահի Բաքվին ապագա ագրեսիվ գործողություններից, ռազմատենչ գործողություններից: Որ պահին որ ես ինքս կարդամ, լսեմ պաշտոնական հայտարարություններ Բաքվի կողմից արված, որտեղ Ալիեւը խոսում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման մասին, այն ժամանակ ես կսկսեմ հավատալ նաեւ հնարավոր փոխզիջումների տարբերակին»:

Մենք ճշտեցինք՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես հիմա փոխզիջում տեսնում եմ Բաքվում, ես սպասում եմ Բաքվում փոխզիջում»:

Նախագահների հանդիպումը Արտակ Զաքարյանը ձեռքբերում է համարում՝ «սառույցը տեղից շարժվեց». «Ես ձեռքբերում եմ համարում այն, որ համանախագահող երկրների հայտարարության մեջ հստակ ամրագրված է հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Սա է այսօրվա ծրագիրը, մնացածի մասին պետք է խոսել միայն ապառնի ժամանակով: Երբ հետաքննման մեխանիզմները ներդրվեն, տրամաբանական կլինի արդեն հասցեական հայտարարություններ անելը, թե ով է հրադադարի ռեժիմը խախտելը»:

Մեր հարցին՝ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ նա պատասխանեց. «Այո, ոչ միայն տեսնում եմ, դա նաեւ անհրաժեշտություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031