Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ, 12-ամյա Նորայր Շահբազյանին հանդիպեցի Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ տեղի ունեցած ուխտագնացության ժամանակ: Նորայրը համայնքի այլ փոքրիկների հետ խաղում էր Սուրբ Մաշտոց Հայրապետ եկեղեցու բակում:
Տուֆակերտ սրբավայրի պատի տակ էլ երեխաները երգեցին «Ախպերս ու ես»-ը` կատարումը նվիրելով մեր սահմանապահներին:
«Մեր զինվորներին փոխանցեք, որ ես նրանց առաջ ինձ ծառա եմ զգում, նրանք են մեզ պահպանողը»,-փոքր ինչ հուզվելով ասաց Նորայրը, ապա շտապեց ավելացնել. «Որ թողնեն, հիմա էլ կգնամ մեր զինվորների մոտ…»:
Կարդացեք նաև
Մի պահ մտածեցի, որ գուցե բոլոր երեխաներն էլ կցանկանան ամեն օր այսպիսի հոյակերտ եկեղեցու բակում խաղալ` կանաչներով փաթաթված խաչքարերի «աչքի» առաջ… Ի դեպ, եկեղեցու տեղում նախկինում հեթանոս հայերի կառուցած տաճարներից մեկն է եղել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ