Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:
Երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը` կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ