ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին:
Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկավարած Սեմյոն Հախումյանն իսկապես լուսավոր մտավորական ու մանկավարժական գործի նվիրյալ էր, ով մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց իր գործին ու կոչմանը:
Անկեղծորեն ցավակցում եմ Սեմյոն Հախումյանի ընտանիքին ու հարազատներին եւ կիսում նրանց վիշտը»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ